RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#086, 2013-05-24 > #087, 2013-05-25 > #088, 2013-05-30 > #089, 2013-05-31 > #090, 2013-06-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #88, 30-05-2013



Տեղադրվել է` 2013-05-29 23:57:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 973, Տպվել է` 55, Ուղարկվել է էլ.փոստով` 44

ՎԱՐՈՒԺԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ 7-ՐԴՆ Է

Վարուժան Հակոբյանը ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում անցկացված շախմատի մրցաշարում 9 հնարավորից վաստակելով 6 միավոր, 91 մասնակիցների մեջ գրավեց 7-րդ տեղը: Նա արժանացավ 483 դոլար պարգեւավճարի:

Վարուժանը մրցաշարը սկսեց Բրադլեյ Դենթոնի եւ Ֆլորին Ֆելեկանի նկատմամբ տոնած հաղթանակներով: Հաջորդ 2 պարտիաներում նա հաշտություն կնքեց Ալեքս Երմոլինսկու եւ Ջոշուա Ֆրիդելի հետ, ապա հաղթեց Լեոնիդ Գերզհոյին: 6-րդ տուրում հայ շախմատիստն առաջին պարտությունը կրեցՙ զիջելով մրցաշարի հաղթող Ռոյ Ռոբսոնին: Դա մրցաշարում Վարուժանի միակ պարտությունն էր: 7-րդ տուրում նա հաղթեց Դարվին Յանգին, իսկ ավարտական 2 պարտիաներն ավարտեց ոչ-ոքի Ալեքսանդր Ֆիշբայնի եւ Միխեիլ Կեկելիձեի հետ:

3 շախմատիստներՙ Ռոյ Ռոբսոնը, Ջոշուա Ֆրիդելն ու Նիկոլա Միտկովը վաստակեցին հավասարՙ 7-ական միավոր: Լրացուցիչ գործակիցներով հաղթող ճանաչվեց Ռոյ Ռոբսոնը: Նա պարգեւատրվեց 6033 դոլարով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #88, 30-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ