RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Մետաքսի ճանապարհն էլ փակվեց

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#086, 2013-05-24 > #087, 2013-05-25 > #088, 2013-05-30 > #089, 2013-05-31 > #090, 2013-06-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #88, 30-05-2013



Տեղադրվել է` 2013-05-29 23:57:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1138, Տպվել է` 28, Ուղարկվել է էլ.փոստով` 44

ՕԶԲԻԼԻՍԸ ՌԴ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ Է

ՀՀ ազգային հավաքականի եւ «Կուբանի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը Sports.ru-ի վարկածով ընդգրկվել է Ռուսաստանի ավարտված առաջնության խորհրդանշական հավաքականում:

Ահա թե ինչպես է բնութագրում Օզբիլիսին կայքը. «Ֆուտբոլային մկրտությունը ստանալով Ամստերդամի «Այաքսում», Օզբիլիսը հասկացել է, որ բարձր արագությամբ գնդակը վերահսկելը եւ հարմար դիրքերից դարպասին հարվածելը թույլ կտան գերիշխել մրցակցի նկատմամբ, որտեղ էլ որ խաղալիս լինի: Ռուսաստանը բացառություն չկազմեց: Հայ ֆուտբոլիստը Յուրի Կրասնոժանի գլխավորությամբ շուտ հարմարվեց պրեմիեր լիգային: Նա դարձավ «Դինամոյի» դարպասը խփած հաղթական գոլի հեղինակ, փրկեց թիմին «Սպարտակի» հետ խաղում պարտությունից: Օզբիլիսը դարձավ կուբանյան թիմի հարձակման հանճարը: Օզբիլիսի ոգեշնչված խաղը «Կուբանին» որոշակի բացառիկություն եւ հրապուրանք հաղորդեց, որոնցով թիմը նախկինում չէր կարող պարծենալ:

Օզբիլիսը մասնակցելով ընդամենը 21 խաղի, դարձավ 9 գոլի հեղինակ: ՌԴ պրեմիեր լիգայի խորհրդանշական հավաքականում ընդգրկվել են նաեւ Իգոր Ակինֆեեւը (ԲԿՄԱ), Մարիո Ֆեռնանդեսը (ԲԿՄԱ), Վասիլի Բերեզուցկին (ԲԿՄԱ), Քրիստոֆեր Սամբան («Անժի»), Դմիտրի Կոմբարովը («Սպարտակ»), Բիբարս Նատխոն («Ռուբին»), Պոնտուս Վերնբլումը (ԲԿՄԱ), Ժոաոզինյոն («Կրասնոդար»), Ահմեդ Մուսան (ԲԿՄԱ) եւ Ալեքսանդր Կոկորինը («Դինամո»):

Վերջերս ռուսական լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, թե Օզբիլիսը եւս պատրաստվում է հեռանալ «Կուբանից»: Նրանով հետաքրքրվում են Մոսկվայի «Սպարտակը», «Դինամոն», «Անժին» եւ «Ռուբինը»: Ի պատասխան այդ լուրերի, Օզբիլիսը հայտարարել է, որ երջանիկ է «Կուբանում» եւ չի մտածել կարիերան այլ ակումբում շարունակելու մասին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #88, 30-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ