RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#086, 2013-05-24 > #087, 2013-05-25 > #088, 2013-05-30 > #089, 2013-05-31 > #090, 2013-06-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #88, 30-05-2013



ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆ

Տեղադրվել է` 2013-05-29 23:57:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1017, Տպվել է` 56, Ուղարկվել է էլ.փոստով` 38

ՄԱՐԿՈՍ ՊԻԶԵԼԻՆ ԿԱՐԻԵՐԱՆ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ «ԿՐԱՍՆՈԴԱՐՈՒՄ»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Կրասնոդարի «Կուբանի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին նոր մրցաշրջանում հանդես կգա «Կրասնոդարում»: Նա 2 տարով պայմանագիր է կնքել նոր ակումբի հետ, որում նախկինում հանդես էր գալիս ՀՀ հավաքականի մեկ այլ խաղացողՙ Յուրա Մովսիսյանը:

Ընթացիկ մրցաշրջանն այնքան էլ հաջող չէր Մարկոսի համար: Երբ «Կուբանը» գլխավորեց Լեոնիդ Կուչուկը, Մարկոսը նրա օրոք հազվադեպ էր հայտնվում թիմի մեկնարկային կազմում: Բնականաբար, նման իրավիճակը չէր կարող բավարարել բրազիլացի ֆուտբոլիստին եւ նա որոշեց հեռանալ թիմից:

Մարկոսը 2011-ի ամռանը Գեւորգ Ղազարյանի հետ «Փյունիկից» տեղափոխվել էր Դոնեցկի «Մետալուրգ»: Կես մրցաշրջան անցկացնելով ուկրաինական ակումբում, Մարկոսը 2012-ի սկզբին տեղափոխվեց «Կուբան»: Վերջինիս կազմում Մարկոսը պաշտոնական մրցումներում 33 խաղ է անցկացրել, որոնցում 9 գոլ է խփել:

«Կուբանի» մարզական տնօրեն Սերգեյ Դորոնչենկոն այսպես է մեկնաբանել Մարկոսի տեղափոխությունը. «Ընթացիկ մրցաշրջանում Մարկոսը «Կուբանում» խաղալու շատ ժամանակ չէր ստանում, ինչպես ինքն էր ցանկանում: Ուստի լիովին հասկանալի եւ հարգանքի արժանի է այլ ակումբ տեղափոխվելու Մարկոսի որոշումը: «Կրասնոդարում» նա խաղային պրակտիկայի պակաս չի ունենա: Մեր կողմից շնորհակալություն ենք հայտնում Մարկոսին «Կուբանում» անցկացրած ժամանակաշրջանի, թիմի հաջողություններում ունեցած ավանդի համար: Շնորհակալ ենք համատեղ աշխատանքի համար եւ հաջողություններ ենք մաղթում նրան նոր ակումբում»:

«Կրասնոդարի» գլխավոր տնօրեն Վլադիմիր Հաշիգը նշել է, որ իրենց մշտապես դուր է եկել Մարկոսի խաղը: «Կրասնոդարը» դեռեւս անցած տարի էր ցանկանում ֆուտբոլիստին հրավիրել, սակայն չստացվեց: Հաշիգը հույս է հայտնել, որ Մարկոսը թիմի խաղն ավելի ստեղծագործական կդարձնի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #88, 30-05-2013

AZG Daily #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ