RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#086, 2013-05-24 > #087, 2013-05-25 > #088, 2013-05-30 > #089, 2013-05-31 > #090, 2013-06-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #88, 30-05-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-05-29 23:57:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 988, Տպվել է` 55, Ուղարկվել է էլ.փոստով` 35

ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵՑ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԿԱԶՄԸ

22 ֆուտբոլիստներ կնախապատրաստվեն ընտրական 2 մրցախաղերին

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է այն 22 ֆուտբոլիստների ցանկը, որոնք հունիսի 3-ից կսկսեն նախապատրաստվել առաջիկա ընտրական մրցախաղերին: Հունիսի 7-ին, ժամը 20-ին Հայաստանի հավաքականը «Հանրապետականում» կհյուրընկալի Մալթայի ընտրանուն, իսկ 4 օր անց Դանիայում կմրցի տանտերերի հետ:

Վնասվածքների պատճառով այս անգամ հավաքական չեն հրավիրվել Լեւոն Հայրապետյանն ու Հրայր Մկոյանը: Բացառված չէ, որ երիտասարդական հավաքականի մի քանի ֆուտբոլիստներ, որոնք կմասնակցեն հունիսի 6-ին Երեւանում կայանալիք Հայաստան-Իսլանդիա ընտրական մրցախաղին, եւս հրավիրվեն ազգային հավաքական:

Ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների մարզավիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Գաղտնիք չէ, որ արտերկրի թիմերում հանդես եկող ֆուտբոլիստների մեծամասնությունը խաղային պրակտիկայի պակաս ունեն: Նրանք եւս հաճախակի են հայտնվում պահեստայինների նստարանին: Էդգար Մանուչարյանը, Յուրա Մովսիսյանն ու Արթուր Սարկիսովը նոր են ապաքինվել վնասվածքներից եւ դեռեւս լավ մարզավիճակում չեն: Թերեւս կարելի է առանձնացնել միայն Հենրիխ Մխիթարյանին, որն իր բարձրության վրա է: Դե իսկ Հայաստանի առաջնությունում հանդես եկող ՀՀ հավաքականի սակավաթիվ անդամների խաղամակարդակն այնքան էլ բարձր չէ:

Ինչեւէ, թեեւ առկա խնդիրներին, ֆուտբոլասերները հավաքականից միայն հաղթանակ են ակնկալում: Եթե Մալթայի հավաքականի հետ խաղում դա իրատեսական է, ապա Դանիայում մեր ընտրանուն չափազանց լուրջ փորձություն է սպասում:

Ահա հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը:

Դարպասապահներ` Ռոման Բերեզովսկի («Դինամո» Մ., Ռուսաստան), Գեւորգ Կասպարով («Զոբ Ահան», Իրան), Արթուր Հարությունյան («Շիրակ»), պաշտպաններՙ Ռոբերտ Արզումանյան («Ակտոբե», Ղազախստան), Վալերի Ալեքսանյան («Սանաթ Նաֆթ», Իրան), Կամո Հովհաննիսյան («Փյունիկ»), Տարոն Ոսկանյան («Փյունիկ»), Վարազդատ Հարոյան («Փյունիկ»), Արտյոմ Խաչատուրով («Շերիֆ», Մոլդովա), Արթուր Ավագյան («Գանձասար»), կիսապաշտպաններՙ Կառլեն Մկրտչյան («Մետալուրգ» Դոնեցկ, Ուկրաինա), Դավիթ Մանոյան («Փյունիկ»), Արթուր Եդիգարյան («Հովերլա», Ուկրաինա), Արաս Օզբիլիս («Կուբան», Ռուսաստան), Հենրիխ Մխիթարյան («Շախտյոր», Ուկրաինա), Մարկոս Պիզելի («Կրասնոդար», Ռուսաստան), Գեւորգ Ղազարյան («Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա), Նորայր Ասլանյան («Էմմեն», Հոլանդիա), Արթուր Յուսպաշյան («Փյունիկ»), hարձակվողներ` Էդգար Մանուչարյան («Ուրալ», Ռուսաստան), Յուրա Մովսիսյան («Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան), Արթուր Սարկիսով («Վոլգա», Ռուսաստան):

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #88, 30-05-2013

AZG Daily #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ