RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#086, 2013-05-24 > #087, 2013-05-25 > #088, 2013-05-30 > #089, 2013-05-31 > #090, 2013-06-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #88, 30-05-2013



Տեղադրվել է` 2013-05-29 23:57:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1016, Տպվել է` 32, Ուղարկվել է էլ.փոստով` 50

ԷՄԻՆ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ. «ՆԿԱՐՆԵՐՈՒՄ ՉԿԱՆ ՀՍՏԱԿ ՈՒՂԻՂ ԳԾԵՐ, ԱՅԼ ԿԱ ԱՆՎԵՐՋՈՒԹՅԱՆ ԷՖԵԿՏ, ՇԱՐԺՈՒՄ»

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Օրերս տեղի ունեցավ Էմին Արիստակեսյանի առաջին անհատական ցուցահանդեսը:

Ցուցահանդեսը կրում էր «Իմ աչքերով» խորագիրը, եւ ինչպես Էիմնն ասաց «Ազգ»-ի հետ զորույցում, ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել, թե ինչպես է ինքն ընկալում աշխարհը. «Նկարներում չկան հստակ ուղիղ գծեր, այլ կա անվերջության էֆեկտ, շարժում, եթերայնություն, միստիկ էլեմենտներ»:

Էմինը ընդգծեց, որ առանձնացրել է 30 նկար երեք ուղղությամբ` ռեպորտաժային ավանգարդ, նյու եւ բնություն:

«Ռեպորտաժային նկարի հիմքը տեղեկատվության փոխանցումն է, սակայն ես դրա մեջ եւս արվեստի էլեմենտներ եմ ավելացրել», ասաց Էմին Արիստակեսյանը:

Ի դեպ, Էմինը հանդես է գալիս Սարտագար կեղծանվամբ, որի մասին մանրամասներ պատմեց «Ազգ»-ին. «Քանի որ ես նաեւ գրում եմ եւ իմ ստեղծագործություններից մեկում կար այդ անվանմամբ մի կերպար, որին շատ էին ինձ նմանեցնում, այդ իսկ պատճառով էլ ինձ սկսեցին Սարտագար ասել եւ այդպես ստեղծվեց իմ կեղծանունը»:

Սարտագարն ի դեպ, ցուցահնդեսից մի քանի ամիս առաջ սկսել էր «Նյու» ֆոտոշարքի նկարահանումները: Նշեմ, որ «Նյու» ֆոտոշարքը կազմված է մերկ աղջիկների նկարներից: Ի դեպ, կարող ենք փաստել, որ Էմինի նկարները հետաքրքրական էին: Նայելով դրանքՙ տեսնում էիր արվեստ, ոչ թե լոհ կնոջ մերկությունը. «Ինձ համար բավականին նոր էր, սակայն հեշտությամբ մտա այս ժանր: Դժվար է պահել այն գիծը, որ չլինի վուլգար, եւ ըստ տարբեր կարծիքներիՙ չեմ անցել այն: Զգալով դա, որոշեցի նկարները ներառել ցուցահանդեսում»:

Ֆոտոցուցահանդեսի դեմքերից էին նաեւ` «Էմփիռեյ» ռոք-խմբի մեներգիչ Սարգիսը Մանուկյանը, «Դորիանս» խմբի մեներգիչ` Գոռ Սուջյանը, «Դոգմա» խմբի մեներգչուհին` Զառան, եւ «The Beautified Project»-ի կիթառահար Արմենը:

Էմինը ընդգծում է, որ լինելով ռոք երաժշտության սիրահար, չէր կարող անտարբեր անցնել եւ չներկայացնել նրանց նկարները եւս. «Առանձնահատուկ հաճույք եմ զգում նկարել ռոք համերգներին: Շատ սիրում եմ նկարել բալետ, պար, թատոն, քանի որ էմոցիոնալ ու ամենալավ կադրերը կարելի է ստանալ այնտեղից: Ամեն վայրկյան դերասանը, պարողը տալիս է քեզ այդ կադրը, մնում է միայն որսալ այն»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #88, 30-05-2013

AZG Daily #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ