RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Պատերազմը մանկական խաղ չի։

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#086, 2013-05-24 > #087, 2013-05-25 > #088, 2013-05-30 > #089, 2013-05-31 > #090, 2013-06-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #88, 30-05-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-05-29 23:57:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 945, Տպվել է` 42, Ուղարկվել է էլ.փոստով` 47

ՀԱՅ-ՉԵԽԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՐ ՀԱՐԹԱԿՈՒՄ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Օրերս Հայաստան էր ժամանել Չեխիայի մշակույթի նախարար Ալենա Հանակովան` երկկողմ մշակութային կապերի ամրապնդման, դրանց նոր որակ հաղորդելու համար: Ալենա Հանակովայի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված էր Չեխիայի ազգային գրադարանի գլխավոր տնօրեն Թոմաշ Բոհմը:

Այցի շրջանակում ստորագրվեց «Հայաստանի եւ Չեխիայի ազգային գրադարանների միջեւ 2013-2015 թթ. համագործակցության պայմանագիր» Հայաստանի եւ Չեխիայի ազգային գրադարանների տնօրեններ Տիգրան Զարգարյանի եւ Թոմաշ Բոհմըի կողմից:

Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են համագործակցության հետագա զարգացման համատեղ ծրագրեր` ինչպես թատրոնի, այնպես էլ կինոյի, ժամանակակից արվեստի, գրական-թարգմանական, մանկական ծրագրերի իրականացման ուղղությամբ:

ՀՀ մշակույթի նախարարն ուրախությամբ նշեց, որ հայ երեխաները պարբերաբար մասնակցել են «Լիդիցե»-ի մանկական գեղանկարչության միջազգային մրցույթ-ցուցահանդեսին եւ արժանացել պատվավոր մրցանակների, իսկ Չեխիայի ստեղծագործական խմբերի եւ անհատ կատարողների մասնակցությունը Հայաստանում անցկացվող «ՀայՖեստ» թատերական միջազգային փառատոնին եւ «Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնին միշտ եղել է աշխույժ: Նա շեշտեց մշակութային տեղեկատվության ոլորտում Չեխիայում հրատարակվող «Օրեր» ամսագրի դերը, որի տպագրմանը ֆինանսական օժանդակություն է ցուցաբերում ՀՀ մշակույթի նախարարությունը:

Չեխիայի մշակույթի նախարար Ալենա Հանակովան «Ազգի» հետ զրույցում նշեց, որ այս պայմանագիրը կխթանի Հայաստանի եւ Չեխիայի միջեւ հետագա համագործակցությունը, եւ իր ուրախությունը հայտնեց, որ առաջին համագործակցությունը սկսվեց գրադարաններից, քանի որ ըստ նրա Հայաստանն ունի հիանալի գրականություն: Չեխիայի մշակույթի նախարարը զրույցում հավելեց, որ իրենք պատրաստվում են շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ մշակութային տարբեր ոլորտներում. «Մշակույթը միայն կինոն, օպերան, երաժշտությունը չէ, այլեւ շատ ու շատ այլ ոլորտներ: Մենք կարող ենք համագործակցել նաեւ մշակութային կոթողների պահպանության գծով, որի մասին մենք արդեն ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ զրուցել ենք: Ցավոք չեմ հասցնի Հայաստանում տեսնել մշակութային բոլոր կոթողները, սակայն դա առիթ կհանդիսանա, որ եւս մեկ անգամ այցելեմ Հայաստան»:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ հավելեց, որ ակտիվացել են հարաբերությունները թատերական ոլորտում, քանի որ հայերը մասնակցել են նաեւ Չեխիայում տեղի ունեցած թատերական փառատոնին, որն էլ առիթ հանդիսացավ, որ քննարկեն համատեղ երիտասարդական ներկայացում բեմադրելու միտքը:

Իսկ երկրորդ գաղափարը հեքիաթների ժողովածուի ստեղծումն է` չեխերեն եւ հայերեն:

Ալենա Հանակովան այցելեց նաեւ Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակին եւ մեզ հետ զրույցում ասաց. «Ցավում եմ, որ աշխարհում ցեղասպանություններ են տեղի ունեցել, եւ հուսամ, որ ժամանակը կօգնի լուծելու բոլոր խնդիրները: Իհարկե, մարդկային կորուստները շատ ցավալի են: Ցանկանում եմ բոլոր ազգերին, որ երբեք ցեղասպանության միջով չանցնեն»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #88, 30-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ