RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#086, 2013-05-24 > #087, 2013-05-25 > #088, 2013-05-30 > #089, 2013-05-31 > #090, 2013-06-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #88, 30-05-2013



ԳՅՈՒՄՐԻ

Տեղադրվել է` 2013-05-29 23:57:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1083, Տպվել է` 34, Ուղարկվել է էլ.փոստով` 48

«ՀԱՅՈՑ ՈՐԲԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ» ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Գ. Մ.

Մայիսի 27-ին Գյումրու «Թռչունյան տուն» մանկատանը բացվել է լուսանկարչական ցուցահանդես` նվիրված 1915-1922 թթ. ողբերգական իրադարձություններից որբացած հայ մանուկներին: Մերձավոր Արեւելքի հիմնադրամի, ԱՄՆ դեսպանության եւ «Նարեկացի» արվեստի միության կազմակերպած «Հայոց որբերի հետքերով» ցուցադրությանը մասնակցել են Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, Գյումրու քաղաքապետն ու այլ պաշտոնատար անձինք: Ներկայացվել է ԱՄՆ Ռոքֆելլերի արխիվային կենտրոնում պահվող Մերձավոր Արեւելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի լուսանկարների բացառիկ հավաքածուն, որը ներառում է այն դժնդակ տարիներից մինչեւ 1929 թ. լուսանկար-վավերագրեր:

Մերձավոր Արեւելքի նպաստամատույց կոմիտեն, որը մեզ ավելի հայտնի է Ամերկոմ անունով, 116 մլն դոլարի ընդհանուր օգնություն է տրամադրել Հայաստանին` օգնելով սովյալներին, բացելով 200 որբանոց ու հիվանդանոց: Այդ որբանոցներից, որտեղ մեծ թվով հայ որբեր են պահվել, կրթվել ու դաստիարակվել, ամենամեծը եղել է ներկայիս «Թռչունյան տան» տեղում գործած Ալեքսանդրապոլի որբանոցը:

«Ցուցահանդեսը հայ-ամերիկյան պատմությունն է եւ ցույց է տալիս Միացյալ Նահանգների առատաձեռնությունն ու հայերի տոկունությունը,- իր ողջույնի խոսքում ասել է ԱՄՆ դեսպանը:- Այս ցուցահանդեսը հաղթանակի, այլ ոչ թե ողբերգության պատմություն է»: Ջոն Հեֆերնը նույն օրը առանձին հանդիպումներ է ունեցել Շիրակի մարզպետի եւ Գյումրու քաղաքապետի հետ: Հետաքրքրվելով մարզում իրականացվելիք ծրագրերովՙ դեսպանը մարզպետի հետ հանդիպմանը նշել է, թե ինքը միշտ էլ գնահատել է հայ ժողովրդի աշխատասիրությունը: «Հայերն իմ իմացած ամենատաղանդավոր, հետաքրքիր եւ տոկուն ժողովուրդներից են, իսկ շիրակցիները արվեստասեր ու պայքարող մարդիկ են», - ասել է նա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #88, 30-05-2013

AZG Daily #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ