RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#086, 2013-05-24 > #087, 2013-05-25 > #088, 2013-05-30 > #089, 2013-05-31 > #090, 2013-06-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #88, 30-05-2013



ԳՅՈՒՄՐԻ

Տեղադրվել է` 2013-05-29 23:57:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 998, Տպվել է` 36, Ուղարկվել է էլ.փոստով` 51

ՆՈՐՈԳՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԲԱՑՎԵՑԻՆ ԳՅՈՒՄՐՈՒ ՎԱԳՈՆԱՅԻՆ-ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ԼՈԿՈՄՈՏԻՎԱՅԻՆ ԴԵՊՈՆԵՐԸ

Գ. Մ.

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինի, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի եւ այլ բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ մայիսի 28-ին Գյումրիում տեղի ունեցավ նորոգված վագոնային-վերանորոգման եւ լոկոմոտիվային դեպոների հանդիսավոր բացումը:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, որը 2008 թվականից ստանձնել է հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը, Գյումրու լոկոմոտիվային դեպոյի վերակառոցման համար ներդրել է 93,5 մլն ռուբլի, եւս 48,4 մլն ռուբլի ուղղվել է շարժակազմի նորոգման տեխնոլոգիական սարքավորումների ձեռքբերմանը: Էապես թարմացվել է դեպոյի սարքավորումների համակազմը. գնվել է 25 միավոր հիմնական եւ 6 միավոր ախտորոշման սարքավորում: Համապատասխան ծախսեր են կատարվել նաեւ վագոնային-վերանորոգման դեպոյի վերակառուցման, նորոգման սարքավորումների գնման համար:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը , Վլադիմիր Յակունինը , գնահատելով կատարված աշխատանքները, կարեւորեցին դրանց դերը լոկոմոտիվային եւ վագոնային-վերանորոգման դեպոների աշխատանքի որակի բարելավման, հայկական երկաթուղու արդյունավետ ու անվտանգ երթեւեկության ապահովման գործում:

Տ. Սարգսյանը եւ Վ. Յակունինը տվեցին լոկոմոտիվային դեպոյի աշխատանքների խորհրդանշական մեկնակը, նաեւ դեպոյի բակում եղեւնիներ տնկեցին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #88, 30-05-2013

AZG Daily #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ