RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
2020-09-25 21:44:02Պատժել ցանկացած լկտի դրսևորում թշնամու կողմից… (տեսանյութ)
2020-09-25 20:53:27Բաքուն Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. ԱՀ նախագահ Հարությունյան
2020-09-25 20:00:50«Շատ արագ են կատարում». Ծառուկյանի կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
2020-09-25 19:59:59ՍԴ փոխնախագահի ընտրությունը հետաձգվել է մինչև երկուշաբթի
#086, 2013-05-24 > #087, 2013-05-25 > #088, 2013-05-30 > #089, 2013-05-31 > #090, 2013-06-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #88, 30-05-2013



Տեղադրվել է` 2013-05-29 23:57:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1173, Տպվել է` 33, Ուղարկվել է էլ.փոստով` 44

ԳԱԶԻ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԳՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՏԱՊԱԼՎԵՑ

Ա. Մ.

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի երեկվա նիստը տեղի չունեցավ: Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարեց, որ նիստի անցկացման մասին լրացուցիչ կտեղեկացվի: Մինչ այդ հանձնաժողովի շենքի առջեւ գազի գնի բարձրացման դեմ բողոքում էին տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք գրանցվելուց հետո պետք է մասնակցեին քննարկումներին: Սակայն խնդիր առաջացավ դահլիճի փոքր լինելու պատճառով: Հանձնաժողովի նախագահն առաջարկեց տեղափոխվել ավելի մեծ դահլիճ, որին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները չհամաձայնեցին, պահանջելով շատ ավելի մեծ դահլիճում կազմակերպել քննարկումը: Դրան Ռոբերտ Նազարյանը դեմ արտահայտվեց, ասելով, որ ինքը չի ցանկանում շոուի մասնակից լինել եւ 3 մլն մարդու կարծիք չի կարող լսել: Սա գազի գնի դեմ բողոքողների դժգոհությունն առաջացրեց: Արդյունքում հանձնաժողովը դուրս եկավ դահլիճից եւ նիստը չկայացավ:

Տեղեկացնենք, որ համաձայն հանձնաժողովի պատրաստած որոշումների նախագծերի, 1 խմ գազի գինը պետք է կազմեր 156 դրամ, իսկ 1 կվտ/ժ էլեկտրաէներգիայի գինը բնակչության համար` 38 դրամ ցերեկային սակագինը, 28 դրամՙ գիշերային սակագինը:

Փոփոխություն էր առաջարկվում նաեւ էլեկտրաէներգիայի ցերեկային եւ գիշերային սակագների ժամերի հետ կապված: Հոկտեմբերի վերջից մինչեւ մարտի վերջը գիշերային սակագինը պետք է գործի գիշերվա ժամը 23-ից մինչեւ առավոտյան ժամը 7-ը, իսկ մարտի վերջից մինչեւ հոկտեմբերի վերջը` գիշերվա ժամը 22-ից մինչեւ առավոտյան ժամը 6-ը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #88, 30-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ