RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
2020-11-24 14:39:19ԱՄՆ դեսպանատունը մերժել է մուտքի արտոնագիր տալ պաշտոնյաներին. Փաստ
2020-11-23 17:06:41«Իմ քայլի» պատգամավորները հրատապ կերպով վիզաների հարց են լուծում․ Mediaport
2020-11-20 18:40:30Սոթքի ոսկու հանքավայրը կիսով չափ Ադրբեջանի տարածքում է հայտնվելու
#086, 2013-05-24 > #087, 2013-05-25 > #088, 2013-05-30 > #089, 2013-05-31 > #090, 2013-06-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #88, 30-05-2013



Տեղադրվել է` 2013-05-29 23:57:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1105, Տպվել է` 25, Ուղարկվել է էլ.փոստով` 34

ՈՃՐԱԳՈՐԾ ՕԳՅՈՒՆ ՍԱՄԱՍԹԻՆ ԿՐԿԻՆ ԿԱՆՉԵԼ ԵՆ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ

Թուրքիայի վճռաբեկ դատարանի կողմից «Ակօս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ նախկին վճռի բեկանումից հետո դատական գործը կրկին տեղափոխվել է դատարան: «Արմենպրեսը»` վկայակոչելով թուրքական CNN Turk-ին, տեղեկացնում է, որ դատարանն առաջիկա օրերին կհրապարակի դատական նիստի անցկացման օրը:

Մայիսի 15-ին Թուրքիայի վճռաբեկ դատարանը բեկանել էր Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանի 2012 թվականի հունվարի 17-ին ընդունած վճռի այն կետը, որում նշվել է, որ Հրանտ Դինքի սպանության հետեւում «զինված ահաբեկչական կազմակերպություն» կանգնած չէ: Իսկ նոր հետաքննություն իրականացնելու նպատակով մայիսի 28-ին նոր հարցաքննության էր կանչվել Դինքի մարդասպան Օգյուն Սամասթը:

Հիշեցնենք, որ սպանությունը կատարած Օգյուն Սամասթը դատապարտվել է 22,5 տարվա ազատազրկման: Իսկ գործով անցնող 19 մեղադրյալներից 13-ը դատարանի դահլիճից ազատ են արձակվել «զինված ահաբեկչական կազմակերպության անդամ» չլինելու հիմնավորմամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #88, 30-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ