RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#086, 2013-05-24 > #087, 2013-05-25 > #088, 2013-05-30 > #089, 2013-05-31 > #090, 2013-06-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #88, 30-05-2013



Տեղադրվել է` 2013-05-29 23:57:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1132, Տպվել է` 49, Ուղարկվել է էլ.փոստով` 63

ԶԱՐԳԱՑՆԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հ. Հ.

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գնահատմամբՙ վերջին տարիներին ռազմական հոգեբանության ոլորտում լուրջ աշխատանքներ են իրականացվել: Նախարարի հավաստիացմամբՙ ռազմական հոգեբանության ոլորտի զարգացումը ռազմական բարեփոխումների շրջանակներում է եւ կրելու է շարունակական բնույթ: «Այսօր ՀՀ զինված ուժերը հոգեբանական ծառայության կայացման ճանապարհին են: Դրա համար հարկավոր է զորամասերում բացել համապատասխան հաստիքներ եւ հետեւողական ջանքեր ներդնել, որպեսզի մինչեւ վերջ կարողանանք ձեւավորել այս համակարգը: Արցախյան պատերազմի ժամանակ տարած հաղթանակը հոգեբանական մեծ առավելություն ունի, որը պետք է պահպանել», պաշտպանության նախարարությունում մեկնարկած «Ռազմական հոգեբանության հիմնախնդիրները» թեմայով երկօրյա գիտաժողովի բացմանն ասաց նախարարը: Գիտաժողովին մասնակցում են ՀՀ ՊՆ ԶՈՒ եւ ԶՈՒ ԳՇ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներն ու ներկայացուցիչները, ռազմական եւ քաղաքացիական ուսումնական հաստատությունների ղեկավարներ ու ոլորտի մասնագետներ: Գիտաժողովի նպատակն է համախմբել ռազմական հոգեբանության հիմնախնդիրներով զբաղվող մասնագետների գիտական ներուժը եւ գործնականորեն կիրառել ոլորտի կայացման աշխատանքներում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #88, 30-05-2013

AZG Daily #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ