RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#085, 2013-05-23 > #086, 2013-05-24 > #087, 2013-05-25 > #088, 2013-05-30 > #089, 2013-05-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #87, 25-05-2013



Տեղադրվել է` 2013-05-24 23:37:58 (GMT +04:00)


Ընթերցված է` 1279, Տպվել է` 55, Ուղարկվել է էլ.փոստով` 57

ՀՈՒՆԻՍԻՑ ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՎԵԼԱՑՆԵՆ ԹՌԻՉՔՆԵՐԸ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքն առայժմ չի քանդվի

Թել-Ավիվ-Երեւան-Թել Ավիվ նոր չվերթի բացման կապակցությամբ լրագրողների հետ զրույցի ժամանակ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն հայտնեց, որ առաջիկայում ավելանալու են տարբեր ավիաընկերությունների չվերթերը, հետեւաբար իջնելու են տոմսերի գները: Ընկերության գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանն էլ ասաց, որ փորձում են շատ ընկերություններ բերել Հայաստան: Մասնավորապես, Middle East ավիաընկերությունը հունիսի 5-ից շաբաթական երկու անգամ իրականացնելու է Բեյրութ-Երեւան չվերթ, «Լոտ» ընկերությունը հունիսի 15-իցՙ շաբաթական հինգ անգամ Երեւան-Վարշավա չվերթը, «Ֆլայ Դուբայը» հունիսի 5-ից ամեն օր իրականացնելու է դեպի Դուբայ թռիչքներ:

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից Երեւան թռիչքներ է իրականացնելու «Տրանսէյր» ընկերությունը: Սա «Արմավիայի» նախկինում սպասարկած ուղղությունն է եղել: «Սիբիրավիան» Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանակավակայնից շաբաթական չորս թռիչք է իրականացնելու երեքի փոխարեն, նույնքան էլ «Աերոֆլոտը»` Մոսկվայի «Շերեմետովո» օդանավակայանից նախկին երեքի փոխարեն: Ըստ Անդրանիկ Շխյանիՙ հունիսից շուկան կսկսի ակտիվանալ:

Ինչ վերաբերում է օդանավակայանի գներին, ապա «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր մենեջերի տեղակալը, վկայակոչելով իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքները, ասաց, որ մեր օդանավակայանի գները, տարածաշրջանի մյուս երկրների հետ համեմատած, թանկ չեն եւ նույնիսկ էժան են:

«Արմավիա» ընկերության հետ «Արմենիա միջազգային օդանավակայանների» հարաբերությունների մասին խոսելովՙ Անդրանիկ Շխյանն ասաց, որ «Արմավիայի» պարտքը իրենց ընկերությանը կազմում է 5,5 միլիոն դոլար: Ազգային ավիափոխադրող ունենալու վերաբերյալ հարցին էլ նա պատասխանեց, որ նպատակահարամար կլինի մեկի փոխարեն երկու այդպիսի ընկերություն ունենալ, որպեսզի խուսափենք այն խնդիրներից, որ եղան «Արմավիայի» սնանկանալուց հետո:

«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը քանդելու հարցի առնչությամբ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր մենեջերի տեղակալն այն կարծիքը հայտնեց, որ ընկերությունը որպես կոնցեսիոն կառավարիչ, իր զարգացման ծրագրերում այդ շենքը քանդելու առաջարկ է ներկայացրել: Սակայն քաղաքապետարանը նպատակահարմար չի գտել քանդել այդ շենքը: Այնուամենայնիվ, առաջիկա 5-10 տարիներին, եթե օդանավակայանը մեծացնելու անհրաժեշտություն լինի, կոնցեսիոն կառավարիչը ստիպված կլինի քանդել հին շենքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #87, 25-05-2013

AZG Daily #7, 21-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ