RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
2020-09-25 21:44:02Պատժել ցանկացած լկտի դրսևորում թշնամու կողմից… (տեսանյութ)
2020-09-25 20:53:27Բաքուն Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. ԱՀ նախագահ Հարությունյան
2020-09-25 20:00:50«Շատ արագ են կատարում». Ծառուկյանի կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
2020-09-25 19:59:59ՍԴ փոխնախագահի ընտրությունը հետաձգվել է մինչև երկուշաբթի
#084, 2013-05-22 > #085, 2013-05-23 > #086, 2013-05-24 > #087, 2013-05-25 > #088, 2013-05-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #86, 24-05-2013



Տեղադրվել է` 2013-05-23 23:19:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 1040, Տպվել է` 38, Ուղարկվել է էլ.փոստով` 49

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ

Ա. Մ.

Ինչպես տեղեկացանք ՍԴՀԿ հայ ամերիկյան խորհրդից, Լոս Անջելեսի քաղաքապետարանի մայիսի 21-ին տեղի ունեցած ընտրություններում քաղաքապետ է ընտրվել Էրիկ Կարսեթը: Մինչ այդ նա քաղաքապետարանի խորհրդում ներկայացնում էր 13-րդ ընտրաշրջանը, որի մեջ է ընդգրկված նաեւ Հոլիվուդի հայաշատ Լիթլ Արմենիա թաղամասը: Կարսետի մրցակիցն էր Ուինտի Կրուլը, որը ցանկանում էր դառնալ ԱՄՆ-ի երկրորդ խոշոր քաղաքի առաջին կին քաղաքապետը: Էրիկ Կարսետը ստացել է ընտրողների 54 տոկոսի ձայները, իսկ Ուինտի Կրուլը` 46 տոկոսի ձայները:

Վերոնշյալ` 13-րդ ընտրաշրջանում Էրիկ Կարսետին փոխարինել է Միչ Օ՛ֆարրելը, ստանալով ընտրողների 53 տոկոսի ձայները, իր մրցակից Ջոն Չոյի ստացած 47 տոկոսի դիմաց:

Լոս Անջելես քաղաքի ստուգիչի պաշտոնը զբաղեցրել է փաստաբան Ռոն Կալբրին` պարտության մատնելով քաղաքապետական խորհրդի անդամ եւ հայության բարեկամ Դենիս Զայնին:

ՍԴՀԿ հայ ամերիկյան խորհուրդը նշել է, որ Էրիք Կարսետը, Միչ Օ՛Ֆարրելը եւ Դենիս Զայնը այդ ընտրությունների ժամանակ վայելում էին իր աջակցությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #86, 24-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ