RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-08 15:32:55Թուրքիան պատրաստ է վերակառուցել Բեյրութի նավահանգիստն ու հարակից շենքերը
2020-08-08 15:32:23Բագարանի Սուրբ Շուշանիկը(տեսանյութ)
2020-08-08 15:17:53Բագարանի Սուրբ Շուշանիկը(տեսանյութ)
2020-08-08 15:07:25Դուք եք մեր այսօրվա հերոսները. մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են Հանրապետության նախագահի անվանական ժամացույցներով
2020-08-08 00:01:18Բռնկվեց գազատար Ադրբեջանում
#081, 2013-05-17 > #082, 2013-05-18 > #083, 2013-05-21 > #084, 2013-05-22 > #085, 2013-05-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #83, 21-05-2013



Տեղադրվել է` 2013-05-20 23:40:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 1180, Տպվել է` 48, Ուղարկվել է էլ.փոստով` 39

ԳԱԶԻ ԳԻՆ, ԱՏՈՄԱԿԱՅԱՆ, ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ, ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Ա. Մ.

Կառավարության ծրագիրը ԱԺ-ում ներկայացնելուց հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանեց պատգամավորների հարցերին:

Գազի գնի բանակցությունները շարունակվում են

Գազի գնի հնարավոր բարձրացման վերաբերյալ տրված հարցին նա պատասխանեց, որ Հայաստանը օգտագործում է իր բոլոր լծակները, որ Հայաստան մատակակարվող գազի գինը լինի ցածրՙ «սկսած Իրանի եւ մեր ռազմավարական գործընկերոջ` Ռուսաստանի հետ բանակցություններով»: Ռուսաստանի հետ բանակցությունների նպատակն է այնպիսի լուծումներ գտնել, որոնք թույլ կտան նվազեցնել կամ սուբսիդավորել գազի գինը:

Հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը` 45 հազար դրամ

Աշխատավարձերի բարձրացման մասին խոսելով վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ այժմ աշխատանքներ են տարվում աշխատավարձերի միասնական սանդղակ ներկայացնելու համար: Նա նաեւ տեղեկացրեց, որ հաշվարկներ են կատարվում, որպեսզի հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը ներկայիս 35 հազար դրամից բարձրացվի մինչեւ 45 հազար դրամի: Ինչը, ըստ վարչապետի, լուրջ փոփոխություն է, եւ աշխատավարձերի շուրջ 30 տոկոսով բարձրացում է նախատեսվում:

Գյուղացիներինՙ աջակցություն, այլ ոչ թե փոխհատուցում

Տիգրան Սարգսյանը խորհրդարանում հայտնեց, որ կարկուտից տուժած գյուղացիներին պետությունը ոչ թե փոխհատուցում է տրամադրելու, այլ աջակցություն իր հնարավորությունների սահմաններում: Նա նաեւ տեղեկացրեց, որ այժմ գույքագրվում են պատճառված վնասները, որպեսզի դրանից հետո կառավարությունը բանակցություններ սկսի բանկերի հետ վարկերի տոկոսադրույքները հետաձգելու, ինչպես նաեւ գյուղացիներին դիզվառելիք, սերմացու տրամադրելու համար:

Նոր ատոմակայանից կառավարությունը չի հրաժարվել

Այս մասին երեկ հայտարարեց վարչապետըՙ նշելով, որ ծրագիրը սկսած կարելի է համարել: Նա հայտնեց, որ ընտրվել է միջազգային լավագույն ընկերություններից մեկը, որը վերլուծություն է ներկայացրել նոր ատոմակայանի կառուցման ծրագրի աշխատանքների հերթականության մասին: Տիգրան Սարգսյանը միաժամանակ տեղեկացրեց, որ 150 մլն դոլար է նախատեսված գործող ատոմակայանի աշխատանքի ժամկետը երկարաձգելու համար:

Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը նույնպես օրակարգում է

Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման նախագծային աշխատանքների համար պայմանագիր է ստորագրվել ներդրումային ընկերության հետ: Այս մասին երեկ ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանըՙ ավելացնելով, որ անհրաժեշտ կլինի ներդրողների ներգրավել շինարարությունը սկսելու համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #83, 21-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ