RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՄԵՐ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

«ԱԶԳ»ի խմբագրությունը ողջունում է իր բոլոր ընթերցողներին՝ Հայաստանում, թե Սփյուռքում։ Եվ երկու շաբաթ տեւած պարապուրդից հետո հայտնում, որ մեր թերթը անցնում է բացառապես համացանցային տիրույթ՝ առցանց (on-line) ռեժիմի, ներկա դժվարին օրերին կրկին լինելու իր ընթերցողների հետ՝ տեղական, տարածաշրջանային ու համաշխարհային լրատվությամբ, քաղաքական, սոցիալական ու մշակութային նորություններով, կարծիքների ու տեսակետների մատուցմամբ։ Մեր թղթակիցները ոչ միայն Հայաստանից, այլեւ Մոսկվայից, Գերմանիայից, Չեխիայից, Բելգիայից, Լիբանանից, Միացյալ Նահանգներից, Կանադայից եւ այլ վայրերից տեղյակ կպահեն ձեզ կորոնավիրուսի համավարակի հետեւանքների, դրա դեմ պայքարի միջոցների ու կերպերի մասին։ Հետեւեք www.azg.am կայք-էջին, մեր լուրերին, մեր տարաբնույթ նյութերին, գրեք մեզ։
#070, 2013-05-01 > #071, 2013-05-02 > #072, 2013-05-03 > #073, 2013-05-04 > #074, 2013-05-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #72, 03-05-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-05-02 23:42:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 1810, Տպվել է` 94, Ուղարկվել է էլ.փոստով` 70

«+ԿԻՆՈՅԻ» ՄԵԿ ՈՒՇԱԳՐԱՎ ՀԱՄԱՐ ԵՎՍ...

ՄԱՐԻԱ ԹՈՔՄԱՋՅԱՆ

Արդեն հինգ տարի է, ինչ պարբերաբար հրատարակվում է բազմաբովանդակ եւ գեղագիտական բարձր ճաշակով ձեւավորված Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության եւ Մշակույթի նախարարության «+Կինո» ամսագիրը: Մեր թղթակցի այն հարցին, թե կինոյից զատ ինչպիսի ուղղվածություն ունի ամսագիրը եւ ինչ նյութեր են հրապարակված այս համարում,ահա թե ինչ ասաց գլխավոր խմբագիր Ռոբերտ Մաթոսյանը.

- Կինոյից բացի մեր պարբերականում զգալի տեղ է հատկացվում մշակույթի մյուս բնագավառներինՙ թատերական արվեստին, գեղանկարչությանը, երաժշտությանը, ճարտարապետութանը, կիրառական արվեստին, քաղաքաշինությանը, գեղարվեստական լուսանկարչությանը: Ավելին, յուրաքանչյուր համարում մեկ-երկու հոդվածով անդրադառնում ենք մեր ժողովրդի պատմական անցքերին: Օրինակՙ այս համարում հրապարակել ենք գերմանացի նշանավոր գրող, հրապարակախոս, իրավագիտության դոկտոր Արմին Վեգների 1919 թվականին գրած «Բաց նամակ Ամերիկայի Միացյալ Նահանգների պրեզիդենտ Վուդրո Վիլսոնին», որտեղ նա մասնավորապես ասում է. «Եվրոպան պաշտպան չկանգնեց հալածված հայ ժողովրդին, պարոն պրեզիդենտ, փրկեցեք Եվրոպայի պատիվը (...) Դա քրիստոնեությանը վերաբերող հարց է (...) Դա ամբողջ մարդկության հարցն է»: Պատմաբան, պրոֆեսոր Ստեփան Ստեփանյանը,որը նամակագրական կապեր է ունեցել Արմին Վեգների հետ, նախաբանում նշում է, որ Արմին Վեգները Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ականատես լինելով 1915 թվականին երիտթուրքերի կողմից մահվան ճամբարներում կազմակերպված հայերի բարբարոսական խոշտանգումներին, լուսանկարում է, եւ այդ սարսափազդու տեսարանները այսօր էլ, որպես հավաստի վավերագրեր, ներկայացված են պատմության դատաստանին:

Այս համարով ավարտվեց Գարեգին Նժդեհի «Բաց նամակներ հայ մտավորականությանը» շարունակական հրապարակումը, որը ոչ միայն չափազանց ուսանելի է երիտասարդ սերնդի համար, այլեւ ազգային ծրագրի բաղկացուցիչ մաս կարող է կազմել:

«Անմոռաց հանդիպումներ» շարքով համարից համար տպագրում ենք ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի հուշերն ու հիշողությունները: Այս անգամ մեծանուն արտիստը պատմում է, թե ինչպես 1947 թվականին իր ծննդավայր Ստեփանավանում «Նամուս» ներկայացումում դառնում է Հրաչյա Ներսիսյանի եւ Գուրգեն Ջանիբեկյանի խաղընկերը,ինչն էլ վճռորոշ ազդեցություն է ունենում իր հետագա ստեղծագործական ճակատագրում:

«+Կինո» ամսագիրը բացվում է Հայաստանի կինոմատոգրաֆիստների միության 11-րդ համագումարի ընդարձակ ինֆորմացիայով, որտեղ բաց քվեարկությամբ միաձայն միության նախագահ է վերընտրվել Ռուբեն Գեւորգյանցը:Պարբերականի շապիկին զետեղված է անվանի դերասան Ժան Նշանյանի լուսանկարը: Նա նկարահանվել է ինչպես հոլիվուդյան, այնպես էլ հայկական բազմաթիվ ֆիլմերում: «Իմ կուսակցությունը կինոն եւ թատրոնն է» խոսուն վերնագրի ներքո կինոգետ Մարիա Թոքմաջյանի բնաբանով հրապարակված է բանաստեղծ, բանասիրական գիտույթունների դոկտոր Արտեմ Հարությունյանի զրույցը արտիստի հետ:

«Հայ մշակույթի ռուս դեսպանը» վերնագիրն է կրում ռուս անվանի գրող, սցենարիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Կիմ Բակշիի վերջին գրքի մասին պատմող նյութը: Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, արժեւորելով նրա «Արցախի հոգեւոր գանձերը» Մոսկվայում հրատարակվող գիրքը, բնաբանի իր թարգմանությունից մեջբերում է Կիմ Բակշիի հետեւյալ խոսքը. «Արցախի հոգեւոր գանձերը նրա հպարտությունն ու անպարտելիությունն են»: Գիրքը լինելու է պատկերազարդ եւ հարուստ Արցախի մշակութային արժեքներով:

Ամսագրի հաջորդ էջերը ներկայացնում են Տիգրան Լեւոնյանին: Հեղինակըՙ արվեստաբան Էմանվել Մանուկյանը, որը Տիգրանի մտերիմ բարեկամներից մեկն է, հանգամանալից վերլուծելով նրա ստեղծագործական ուղին, վերջում եզրահանգում է,որ Հայաստանի ժողովրդական արտիստը, հեղինակավոր թատերական գործիչը դարձավ ոչ ավել, ոչ պակաս անիրազեկության ու խարդավանքի զոհ եւ 1999 թվականին ստիպողաբար հրաժեշտ տվեց օպերային թատրոնին, Լեւոնյանի խոսքերով ասած. «Անիրազեկությունը սոսկալի է, իսկ իշխանությամբ զինված անիրազեկույթունըՙ աղետ»:

«Կինոգերդաստաններ» շարքով ներկայացված են Արման, Երվանդ, Լիդա, Քրիստ Մանարյանները: Իսկ կինոգետ Վադիմ Ղարիբյանի հոդվածը նվիրված է անսովոր ճակատագրի տեր կինոբեմադրիչ Ամասի Մարտիրոսյանին եւ նրա հետնորդներին:

«Մոռացված անուններ» շարքում այս անգամ պարբերականը ներկայացրել է Հայաստանի ժողովրդական արտիստուհի, կինոյում եւ թատրոնում հայ մայրերի փառահեղ կերպարներ մարմնավորող Հասմիկին: Արտիստուհու թոռը, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սուրեն Հասմիկյանը մանկական իր հիշողություններն ու տպավորություններն է կիսում ընթերցողների հետ:

«Վայ մեր օրերին, եթե մարդկանց միջից կորչի հավատը»ՙ արձակագիր,սցենարիստ Աղասի Այվազյանի այս խոսքով է Ռոբերտ Մաթոսյանը սկսում նրան նվիրված դիմանկարի էսքիզը:

«Լուսանկարչական վերնիսաժ» բաժնում հրապարակված է ակնթարթներ կինոօպերատոր, պետական մրցանակի դափնեկիր Ռուդոլֆ Վաթինյանի սաների գործերը: Ամսագրի գեղանկարչական բաժնի մշտական էջերը այս անգամ տրամադրվել են Տիգրան Մատուլյանին: «Սերը, ազատությունը եւ ոչ թե քաոսը»ՙ այս բնութագրականով է նրան ներկայացնում արվեստաբան Արմեն Գասպարյանը:

«Ֆիլմ» թերթի էջերից» մշտական խորագրի ներքո հրապարակված է գրող, հրապարակախոս Վիկտոր Բալայանի «Այսպես հանգավ նրա Մեք Գրեգորը եւ քանի դեռ ապրում են վեհն ու գեղեցիկը» 1982 թվականին գրած էսսեն, որն անդրադառնում է անզուգական Հրաչյա Ներսիսյանի եւ Վաղարշ Վաղարշյանի վերջինՙ Մեք Գրեգորի եւ Եգոր Բուլըչովի անկրկնելի դերակատարումներին: Իսկ «Կարոտի սրտամոտ գույները» գրախոսականում թատերագետ Լեւոն Մութաֆյանը անդրադառնում է Հենրիկ Մալյանի թատրոնում Գրիգոր Բաբայանի, Հրաչյա Քոչարի «Կարոտ» գործի հիման վրա բեմադրված ներկայացման վերականգնմանը, որն իրականացրել է թատրոնի գեղարվեստական ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ Նարինե Մալյանը:

«Սփյուռքահայ կինոգործիչներ» շարքից այս անգամ ամսագրի հյուրն է շվեդահայ ռեժիսոր, վավերագող Սյուզան Խարդալյանը, որը մեր հադիսատեսին հայտնի է «Արարատ», «Տատիկիս դաջվածքները» եւ այլ ֆիլմերով: Մեր պարբերականին տված նրա հարցազրույցը վարել է կինոգետ Արծվի Բախչինյանը: Ինչպես միշտՙ հետաքրքրական նյութեր են հրապարակված նաեւ ամսագրի ռուսական բաժնում:

Վերջում հավելենք, որ «+Կինո» ամսագիրը կարող եք ձեռք բերել մամուլի կրպակներից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #72, 03-05-2013

AZG Daily #12, 02-04-2020

AZG ONLINE

2020-04-06 04:59:55
Սմարթֆոններ` Քաշաթաղի դպրոցների երեխաներին

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ