RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#070, 2013-05-01 > #071, 2013-05-02 > #072, 2013-05-03 > #073, 2013-05-04 > #074, 2013-05-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #72, 03-05-2013



Տեղադրվել է` 2013-05-02 23:42:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 1786, Տպվել է` 74, Ուղարկվել է էլ.փոստով` 68

ՁԱՅՆ ԿՏԱ ՄԵԿԻՆ, ԸՆՏՐԱԾ ԿԼԻՆԻ ՄՅՈՒՍԻՆ

Մ. Խ.

ՀՅԴ ավագանու ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը ընդդիմության միավորման երկու հստակ պայման է առաջադրել. նախ պետք է հայտարարեն, որ ընդդիմադիր կուսակցությունները ավագանի անցնելու դեպքում չեն միանա իշխանական ուժին, եւ երկրորդ` ընդդիմադիրները պետք է հայտարարեն, որ համագործակցելու են մայիսի հինգին ընտրատեղամասերում` իրենց քվեները պահպանելու եւ ընտրակեղծիքներ թույլ չտալու համար:

Երկրորդ հայտարարությունը հասկանալի է, քանի որ շատ բնական կլիներ, որ իրենց ընդդիմադիր հռչակած կուսակցությունները պայքարեին իրենց տրված քվեի համար:

Առաջին հայտարարությունը, որքան էլ այլ երկրում հստակ լինի սահմանը իշխող եւ ընդդիմադիր ուժերի միջեւ ու տարօրինակ այդպիսի հայտարարությունը, Հայաստանում սակայն ակտուալ է, եւ ասենք , թե ինչու:

Օրինակ` ընտրողը չի կարող երաշխիքներ ունենալ, որ եթե ԲՀԿ-ին համարի իշխանության հստակ այլընտրանք եւ ձայն տա նրան, վերջինս ընտրություններից հետո կոալիցիա չի կազմի իշխանության հետ` այդպիսով փոքրամասնությանը մենակ թողնելով եւ կրկնելով այժմ առկա պատկերը: Ու կապ չունի, որ այժմ ԲՀԿ-ն ամենաթունդ ձեւով քննադատում է իշխանությանը, քանի որ նա խնդիր ունի քվե տանել ընդդիմադիր տրամադրված ընտրազանգվածից, բայց ԲՀԿ-ի հետընտրական պահվածքն այլ գործոններ են պայմանավորելու: Մանավանդ` ԶԼՄ-ները շրջանառում են լուրեր, որ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ բանակցություններ կան նախարարական պորտֆելների եւ խորհրդարանում վերստին կոալիցիա կազմելու վերաբերյալ, ու ԲՀԿ-ի ներկայացուցիչների թույլ հերքումներն այդ վերաբերմամբ դեռեւս երկաթյա չեն, քանի որ այդպիսի հերքումներ Գագիկ Ծառուկյանից անձամբ չեն լսվել: Ըստ ամենայնի, ԲՀԿ-ում էլ կան ընդդիմադիր եւ իշխանամետ թեւեր, ու այս կուսակցությունն իր ներսում դեռ որոշումներ կայացնելու խնդիր ունի: Այնպես որ` հավանաբար իմաստ կունենար Ռուստամյանի ասած հայտարարությունն, իրոք, որը, սակայն հազիվ թե տեղի ունենա` մեր վերը բերած գործոնները եթե նկատի ունենանք: Ասենք` նույն կերպ ՀԱԿ-ը ամենաթունդ ձեւով հայհոյում է իշխանությանը եւ ՀՀԿ-ին, բայց ԲՀԿ-ին հաճոյախոսում է, ու ԲՀԿ-ի հետընտրական մեր ասած պահվածքի դեպքում, եթե անգամ հանկարծ ու ՀԱԿ-ն անցնի ավագանի, անհասկանալի կլինի նրա կեցվածքը: Կամ «Բարեւ, Երեւանը», որ միշտ ընդդիմադիր է եղել, սակայն փաստորեն նրա համագործակցությունն այլ ընդդիմադիրների հետ չի ստացվել, ու ոչ ոք վստահ չի կարող լինել, թե ո՞ւմ հետ կհամագործակցի նա ընտրություններից հետո, կամ գուցե ոչ մի ուժի հետ էլ չի համագործակցի: Այնպես որ առաջին հայացքից տարօրինակ թվացող Ռուստամյանի առաջարկած երկու հայտարարություններից մեկն, իսկապես, խիստ արդիական է մեր ընդդիմադրների եւ այլընտրանքի առումով, քանի որ մեր ընտրողը կարող է հերթական անգամ խաբվել` ձայն կտա մեկ ուժի, ընտրած կլինի բոլորովին ուրիշ ուժի: Ու հետընտրական համագործակցության հեռանկարը Երեւանի ավագանիում այս պահին արդեն չկտրած ձմերուկի է նման ու կարող է բոլորովին ուտելի չլինել:

Չնայած` ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը կարծես թե համաձայնել են միմյանց հետ` միասնաբար պայքարելու ընտրախախտումների դեմ ու միմյանց ձայներին տիրություն անելու: Իսկ թե մեր կասկածներն ի՞նչ տեսք կստանան, դա կերեւա ընտրություններից ընդամենը մի քանի օր հետո:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #72, 03-05-2013

AZG Daily #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ