RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#069, 2013-04-30 > #070, 2013-05-01 > #071, 2013-05-02 > #072, 2013-05-03 > #073, 2013-05-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #71, 02-05-2013



Տեղադրվել է` 2013-05-01 23:35:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 1184, Տպվել է` 49, Ուղարկվել է էլ.փոստով` 41

6 ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ 100 ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ ԵՆ

ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն շախմատիստների վարկանիշային հերթական ցուցակը մայիսի 1-ի դրությամբ: Լեւոն Արոնյանը վարկանիշն ավելացրել է 4-ով (2813) եւ պահպանել է 2-րդ հորիզոնականը: Իսկ ահա աղյուսակը գլխավորող Մագնուս Կառլսենի վարկանիշը նախորդ ամսվա համեմատ նվազել է 4-ով (2868):

3-րդ հորիզոնականը զբաղեցնող Վլադիմիր Կրամնիկի վարկանիշը աճել է 10-ով (2811): Վեսելին Թոփալովը 22-ով ավելացնելով իր վարկանիշը (2793), 8-րդ տեղից բարձրացել է 4-րդ հորիզոնական: Լավագույն տասնյակում են նաեւ Վիշվանաթան Անանդը (2783), Ալեքսանդր Գրիշչուկը (2779), Հիկարու Նակամուրան (2775), Ֆաբիանո Կարուանան (2774), Պյոտր Սվիդլերը (2769) եւ Սերգեյ Կարյակինը (2767): Ընդ որում Սվիդլերը վարկանիշն ավելացրել է 22-ով եւ 14-րդ տեղից տեղափոխվել է 9-րդ հորիզոնական:

100 ուժեղագույն շախմատիստների ցանկում ընդգրկված են եւս 4 հայ շախմատիստներ: Վլադիմիր Հակոբյանը վարկանիշն ավելացրել է 1-ով (2705) եւ 42-րդ տեղից բարձրացել է 39-րդ հորիզոնական: Սերգեյ Մովսիսյանը 2-ով նվազեցրել է վարկանիշը (2693), սակայն պահպանել է դիրքը 57-րդ տեղում: Գաբրիել Սարգսյանը վարկանիշը ավելացրել է 1-ով (2667) ու կրկին պահպանել է տեղը 76-րդ հորիզոնականում: Ֆրանսահայ Տիգրան Ղարամյանը վարկանիշը նվազեցրել է 6-ով (2657) եւ 79-րդ տեղից նահանջել է 89-րդ հորիզոնական: Իսկ Տիգրան Պետրոսյանը դուրս է մնացել 100 ուժեղագույնների ցանկից:

Կանանց դասակարգման ցուցակի անփոփոխ առաջատարը Հուդիթ Պոլգարն է (2696): Լավագույն տասնյակում են Հոու Յիֆանըՙ 2617, Համպի Կոներունՙ 2597, Աննա Մուզիչուկըՙ 2585, Չժաո Հուենՙ 2565, Կատերինա Լահնոնՙ 2548, Նանա Ձագնիձենՙ 2545, Յու Վենջյունըՙ 2544, Նադեժդա Կոսինցեւանՙ 2531 եւ Մարի Սեբագըՙ 2527:

Էլինա Դանիելյանը պահպանել է 2478 վարկանիշն ու 25-րդ տեղը դասակարգման ցուցակում: Անփոփոխ են նաեւ Լիլիթ Մկրտչյանի ցուցանիշները (2466, 32-րդ տեղ):

Հայաստանը ՖԻԴԵ-ի անդամ երկրների ցանկում 2658 վարկանիշով 6-րդ տեղում է: Անփոփոխ առաջատարը Ռուսաստանն էՙ 2749, որին հաջորդում են Ուկրաինանՙ 2699, Չինաստանըՙ 2667, Հունգարիանՙ 2662 եւ Ֆրանսիանՙ 2660: 7-10-րդ տեղերում են ԱՄՆ-ըՙ 2656, Հնդկաստանըՙ 2639, Հոլանդիանՙ 2635 եւ Լեհաստանըՙ 2631:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #71, 02-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ