RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#069, 2013-04-30 > #070, 2013-05-01 > #071, 2013-05-02 > #072, 2013-05-03 > #073, 2013-05-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #71, 02-05-2013



Տեղադրվել է` 2013-05-01 23:35:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 1181, Տպվել է` 72, Ուղարկվել է էլ.փոստով` 51

ԿՄԵԿՆԱՐԿԻ «ԱՐՏ-ՖԵՍՏ» ՓԱՌԱՏՈՆԸ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Մայիսի 13-19 կմեկնարկի «Արտ-ֆեստ» առաջին հանրապետական երիտասարդական բաց փառատոնը` «Մեկ տանիքի ներքո» խորագրով: Փառատոնն ընդգրկում է արվեստի մի քանի ոլորտ միաժամանակ` թատերական արվեստ, կինոարվեստ, կերպարվեստ (գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, լուսանկարչություն): Փառատոնի նպատակն է աշխուժացնել մայրաքաղաք-մարզեր երիտասարդական ստեղծագործական մթնոլորտը, ընդլայնել համագործակցության շրջանակը, փորձի փոխանակման արդյունքում կատարելագործել երիտասարդ արվեստագետների մասնագիտական հմտությունները, ճշտել ստեղծագործական ձեռքբերումներն ու բացահայտել նոր անուններ: Փառատոնին 170-ից ավելի հայտատուներ են եղել, սակայն ընտրվել է շուրջ 130 մասնակից: Ստեղծագործությունների ցուցադրություններից հետո, մասնագիտական հանձնախումբը կորոշի մրցանակակիրներին եւ լավագույնը ճանաչված ստեղծագործությունները կցուցադրվեն նաեւ մարզերում:

Փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանն «Ազգի» հետ զրույցում ընդգծեց, որ մեր իրականության մեջ առաջին անգամ է, որ մի փառատոն ընդգրկում է արվեստի վեց ոլորտ: Այս փառատոնի գաղափարը բոլորին ոգեւորել է: Նա ավելացրեց, որ «Արտ-ֆեստ» փառատոնին կարող են մասնակցել ստեղծագործողներ Հայաստանի տարբեր մարզերից եւ փառատոնի նպատակն է նաեւ ակտիվացնել Երեւան-մարզեր կապը, ինչպես նաեւ բացահայտել ստեղծագործող մարդկանց: «Փորձում ենք կոտրել ստեղծագործական այն անջրպետը, որը տարիներ շարունակ մարզերի եւ Երեւանի մեջ եղել է», ասաց նա:

«Արտ-ֆեստն» առաջին երիտասարդական հանրապետական բաց փառատոնը հետաքրքրական բացում է խոստանում` պատրաստվելով մեծ ֆլեշմոբի, որի մասնակցելու համար պարտադիր չէ պարային կրթություն ունենալ:

Նշենք, որ ֆլեշմոբը կլինի մայիսի 13 -ին, ժամը 18-ին, Հյուսիսային պողոտայում:

Մասնագիտական հանձնախումբ` Ռաֆայել Քոթանջյան, Վիգեն Չալդրանյան, Դավիթ Մինասյան, Ժիրայր Դադասյան, Անետա Երզնկյան, Դավիթ Մուրադյան, Աննա Հեքեքյան, Դավիթ Գալստյան, Գարեգին Գրիգորյան, Աշոտ Համբարձումյան, Հրաչյա Ղազարյան, Ռուդոլֆ Վաթինյան, Հայկ Օրդյան, Սամվել Սեւադա, Ռուբեն Դանիելյան: Փառատոնի գեղարվեստական խորհրդատուն է Արմեն Մազմանյանը:

Փառատոնին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել ԵՊՀ-ն, ՀՊՄՀ-ն, ԵԹԿՊԻ մարզային մասնաճյուղերը, Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը, Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիան,Գեղեցիկ ավեստների ազգային ակադեմիան:

Նշենք, որ փառատոնին կարող են մասնակցել 16-35 տարիքի ստեղծագործողներ: Բոլոր մանակիցներին կտրվեն մասնակցության դիպլոմներ, սակայն կլինեն նաեւ ոսկե, արծաթե, բրոնզե մրցանակներ:

Բոլոր ցուցադրությունների մուտքն անվճար է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #71, 02-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ