RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#069, 2013-04-30 > #070, 2013-05-01 > #071, 2013-05-02 > #072, 2013-05-03 > #073, 2013-05-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #71, 02-05-2013



ԴԱՍԱԽՈՍ-ՈՒՍԱՆՈՂ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԱՊ

Տեղադրվել է` 2013-05-01 23:35:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 1498, Տպվել է` 63, Ուղարկվել է էլ.փոստով` 48

ԼԱՎ ԱՎԱՆԴՈՒՅԹ ԳԵՂԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ

Մ. Բ.

Գեղարվեստի ակադեմիայի ուսանողների հետ երեկվա ցուցահանդեսային հանդիպումը գրաֆիկայի եւ գծանկարի ամբիոնի դասախոսների աշխատանքների հետ էր: Այսպիսի ցուցահանդեսները ակադեմիայում լավ ավանդույթ են ձեւավորում: Որեւէ արվեստագետ իր ստեղծագործությունը հանրայնացնելու, ճանաչելի դարձնելու ձգտում անշուշտ ունի. նկար է, գիրք, թե երաժշտական գործ, իր երկրորդ կյանքը շարունակելու համար երկխոսության, շփման անհրաժեշտություն ունի:

Գեղակադեմիայի նկարիչ-դասախոսների համար բուհի «Ալբերտ եւ Թովե Բոյաջյան» ցուցասրահը դրա լավագույն հնարավորությունն է: Լավ մանկավարժ-դասախոսը, որ նաեւ լավ նկարիչ լինի, ինչպես գեղանկարչության ֆակուլտետի դեկան Էդվարդ Վարդանյանն է նկատում, շատ չի պատահում, եւ ուսանողի համար կարեւոր է նաեւ դասավանդող մանկավարժի ստեղծագործական անհատական նկարագիրը: «Դասախոսներն ահա գրքի պես բաց ենՙ պատրաստ լսելու ձեր վերաբերմունքը, առողջ դատողությունը կամ քննադատությունը», ասում է Էդ. Վարդանյանը եւ հույս ունի, որ նման ցուցահանդեսները կդառնան ամենամյա եւ բոլոր ամբիոնները կընդգրկվեն ուսանող-դասախոս երկխոսության, զրույցի այս ձեւում: Գրաֆիկայի եւ գծանկարի ամբիոնի վարիչ Արա Բաղդասարյանի համար սա դասախոս-մանկավարժ-նկարչի ստեղծագործական միջավայրը ուսանողին ճանաչելի դարձնելու լավ հնարավորություն է, որտեղ յուրաքանչյուրն իր համար կարեւոր մի բան կգտնի կամ կվերցնիՙ որպես օրինակ կամ փորձ:

Գեղակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը ցուցահանդեսային նման հանդիպումները ուսանողների հետ դարձնում է շփման անմիջական միջավայր, ուսումնական պրոցեսի, հերթական դասի շարունակությունՙ այն տարբերությամբ, որ այստեղ ուսանողը կարող է ճանաչել դասախոսին նաեւ որպես նկարիչ-արվեստագետՙ յուրաքանչյուրին իր անհատական ձեռագրով, գեղանկարչական մտածողությամբ:

Ցուցադրությանը Աշոտ Հարությունյանը ներկայացել էր հայ եկեղեցիների, վանքերի («Նորավանք», «Տաթեւ») գրաֆիկական շարքով, Արա Բաղդասարյանը` ջրաներկ բնանկար գործերով, նաեւ Տիգրանուհի Աղասյանը, Համլետ Ասատրյանը, Հայկ Աղաբեկյանը եւ ուրիշներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #71, 02-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ