RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#069, 2013-04-30 > #070, 2013-05-01 > #071, 2013-05-02 > #072, 2013-05-03 > #073, 2013-05-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #71, 02-05-2013



Տեղադրվել է` 2013-05-01 23:35:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 1295, Տպվել է` 49, Ուղարկվել է էլ.փոստով` 38

ԴԻԱՐԲԵՔԻՐ Է ԱՅՑԵԼԵԼ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՔՐԴԱԿԱՆ ՀՐԵԱՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Հ. Չ.

Ապրիլի 30-ի համարում այդ մասին նշել է Odatv.com կայքէջը: տեղեկության համաձայն, նույն օրը Դիարբեքիր այցելող քրդական հրեաների պատվիրակությունը, որը գլխավորում է Երուսաղեմի մոտակայքի Մեվասսերեթ Ցիոն ավանի կառավարիչ Արիե Շամամը, հանդիպել է Սուր շրջանի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշին: Պատվիրակության կազմում են Շամամի տեղակալ Հավիվ Լեւին եւ ավանի կրթության ու սպորտի վարչության պետ Յաիր Ռոմախը:

Թուրքական կայէջը նշում է, որ Մեվասսերեթ Ցիոնը 28 հազար բնակչությամբ ավան է, սակայն ունի հնագույն պատմություն, քանի որ նշվում է Հին Կտակարանում: Պատվիրակությունը Թուրքիա է անցել Հյուսիսային Իրաքի Քուրդիստան շրջանից, եւ ավանում բնակվում է շուրջ 7000 քրդական հրեա: Այս հրեաները, որոնց, ըստ կայքէջի, կոչում են «Քուրդիստանի հրեաներ», Մեվասսերեթ Ցիոն են տեղափոխվել Հյուսիսային Իրաքից դեռեւս Իսրայելի կազմավորման օրերին:

Հիշեցման կարգով նշենք, որ քրդական հրեա էր, այլ ոչ թե քուրդ, պանթուրքիզմի հիմնադիր Զիա Գյոքալփը, որին Հայոց ցեղասպանության ծրագրմանը, կազմակերպմանն ու իրագործմանը մասնակցելու համար 1919-ին դատապարտել էր օսմանյան ռազմական ատյանը, իսկ 1920-ին անգլիական ռազմածովային ուժերի հրամանատարությունը օկուպացված Ստամբուլից նույն մեղադրանքով աքսորել էր Մալթա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #71, 02-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ