RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#069, 2013-04-30 > #070, 2013-05-01 > #071, 2013-05-02 > #072, 2013-05-03 > #073, 2013-05-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #71, 02-05-2013



ՆՎԱՃՈՂԱԿԱՆ

Տեղադրվել է` 2013-05-01 23:35:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 1425, Տպվել է` 58, Ուղարկվել է էլ.փոստով` 50

ԹՈՒՐՔԻԱՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ԻՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

Հ. Ծ.

Թուրքիան Բալկանները նվաճեց հինգ դար առաջ: Այժմ նա փորձում է իր ազդեցությունը Եվրոպայում ընդլայնել ավելի խաղաղ միջոցներով: Բոսնիայի մայրաքաղաք Սարաեւոյում Թուրքիան վերջին տարիներին բացել է երկու համալսարան, թուրք ուսանողների մեծ հոսք է այդ երկիրը թափանցել, գրում է Մայլք Բըռնբաումը «Վաշինգտոն փոստ» եւ «Ինդիփենդենտ» թերթերում: Ստորեւՙ այդ հոդվածի ամփոփ թարգմանությունը ապրիլի 13-ի համարից:

Թուրքական ներդրումները ավելացրել են նույնիսկ Խորվաթիայում եւ Սերբիայում: Թուրքական ներկայությունը Բալկաններում ավելի քան 40 տարի «քնած է եղել», որովհետեւ կոմունիստական Հարավսլավիայում թուրքերն այդքան էլ «սպասված հյուր չէին»: Բայց 1990-ականների կեսերից, երբ երկիրը տարանջատվեց, ամեն ինչ փոխվեց: Թուրքերն սկսեցին իրենց միջոցներով վերականգնել օսմանյան շրջանից մնացած հուշարձանները:

Այժմ թուրքական ներկայությունը մեծապես զգալի է: Թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ հաճախ են այցելում Սարաեւո: Կառուցվում է մի նոր, մեծ դեսպանատուն: Ցուցատախտակներում գովազդվում են դեպի Ստամբուլ եւ հետ թռիչքներՙ ընդամենը 75 դոլարով: Նույնիսկ մի սերիալ է ցուցադրվում 16-րդ դարի Օսմանյան կայսրության մի կառավարչի մասին: Սակայն ամենաազդեցիկ շինությունները համալսարաններն են, որոնցից Սարաեւոյի միջազգային համալսարան մուտք գործելիս ուսանողները պետք է անցնեն սուլթան Մեհմեդ նվաճողի «աչալուրջ աչքերի» տակով: Մասնավոր համալսարանը հովանավորում են թուրք գործարարներ, որոնք վարչապետ Էրդողանի կուսակցության համակիրներն են: Համալսարանը սկսել է գործել 2004 թվից եւ այժմ 1500 ուսանող ունի: Նոր շենքի կառուցումից հետո այդ թիվը նախատեսվում է հասցնել 5000-ի: Դասավանդումը անգլերեն լեզվով է: «Թուրքերն այստեղ գալիս են, որովհետեւ հավատացած են, որ Բոսնիան Թուրքիայից առաջ կդառնա Եվրոմիության անդամ», նշել է ռեկտորի տեղակալ Մուհամեդ Հադջիաբդիչը:

Սարաեւոյում մյուս թուրքական կրթօջախը «Բըրչ միջազգային համալսարանն» է, բացված 2008-ին, որը կապ ունի թուրք ազդեցիկ քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի հետ, ով Փենսիլվանիայից կրոնական եւ կրթական ծրագրեր է ղեկավարում:

Այդ տարածաշրջան Թուրքիայի ներխուժումը անհանգստացնում է որոշ արեւմտյան երկրների (հատկապես Գերմանիային), որոնք զգուշանում են աշխատանքի տեղավորվելու մտադրությամբ թուրքերի մեծ հոսքից դեպի Եվրոպա:

Թուրքիայի հետզհետե աճող ներկայությունը անհանգստացնում է Բոսնիայի սերբերին, որոնք զուգահեռ կառավարում են Բոսնիան, 1995-ին ստորագրված խաղաղության համաձայնության հատկանիշներով: Նրանք բողոքում են, որ երկրի մահմեդական հատվածը նախկին կայսերական իշխանության ազդեցության տակ է ընկնում:

Սակայն Սերբիան եւ Խորվաթիան սիրով ընդունում են թուրքական ներդրումները: 2012-ին Թուրքիան 3-րդ ամենամեծ ներդնողն էր Խորվաթիայում, իսկ Էրդողանը սերտ կապեր է արդեն հաստատել իր երբեմնի հակառակորդ Սերբիայի հետ: Թուրք դիվանագետները բանակցություններ են վարում կառավարության ինչպես բոսնիացի, այնպես էլ սերբ անդամների հետ:

Բալկաններում Թուրքիայի գործադրած ջանքերը նպաստել են նաեւ նրա տնտեսության աճին:

«Եվրոպան նվաճելու նրանց ուղին միշտ Բալկանների տարածքով է անցել», նշել է Թուրքիայում Բոսնիայի նախկին դեսպան Հայրուդդին Սոմունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #71, 02-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ