RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#069, 2013-04-30 > #070, 2013-05-01 > #071, 2013-05-02 > #072, 2013-05-03 > #073, 2013-05-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #71, 02-05-2013



Տեղադրվել է` 2013-05-01 23:35:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 1254, Տպվել է` 55, Ուղարկվել է էլ.փոստով` 34

ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՔԱՆԱԿՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՎԵԼԱՆՈՒՄ Է

Գնային էական փոփոխություներ դեռ չեն արձանագրվում

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեիՙ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2013-ի մարտին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 16282 գործարք, ինչը 11,7 տոկոսով բարձր է նախորդ ամսվաՙ փետրվարի եւ 17,9 տոկոսովՙ 2012-ի մարտի գործարքների համեմատ: Նշենք, որ փետրվարին նույնպես զգալի գործարքների քանակի զգալի աճ էր արձանագրվել:

Օտարման գործարքների քանակը մարտին փետրվարի համեմատ աճել է 13,5 տոկոսով, իսկ անցյալ տարվա մարտի համեմատՙ 14,5 տոկոսով: 4132 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 73,2 տոկոսը: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 39,6 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում, իսկ առքուվաճառքի գործարքների 64 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2013-ի փետրվարի համեմատ, մարտին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 28,9 տոկոսով, իսկ նախորդ տարվա մարտի համեմատՙ 8,7 տոկոսով:

Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա մարտին փետրվարի համեմատ աճել են 0,7 տոկոսով: Ըստ վարչական շրջաններիՙ Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.

Վարչական շրջաններՄիջին գները (դրամ) մարտ 2012 թ.Միջին գները (դրամ) մարտ 2013 թ.Միջին գները (դրամ) փետրվար 2012 թ.
Կենտրոն400000426100424100
Արաբկիր333050353500352100
Քանաքեռ-Զեյթուն260000281400280200
Նոր Նորք225050248100245100
Ավան233000256800255000
Էրեբունի233100247100245200
Շենգավիթ229000252500251200
Դավթաշեն254500272000269900
Աջափնյակ221050245000243000
Մալաթիա-Սեբաստիա219750237000235600
Նուբարաշեն140100148000146200
Միջինը Երեւանում (բացի Նորք-Մարաշից)249900269800268000

Մարզերում, բացառությամբ Երեւանի, մարտին վաճառվել են 349 բնակարաններ, որոնց քանակը փետրվարի համեմատ նվազել է 13 տոկոսով, իսկ 2012-ի մարտի համեմատ աճելՙ 7,4 տոկոսով: Գներն այստեղ մարտին աճել են 0,5 տոկոսով:

Երեւանից հետո ամենաթանկ բնակարանները մարտին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ: Աբովյանում եւ Վաղարշապատում (Էջմիածնում) 1 քմ գինը 154 հազար հազար դրամ է կազմել, Նոր Հաճընում` 128 հազար դրամ, Արմավիրում` 121 հաար դրամ, Եղեգնաձորում` 120 հազար դրամ, Գորիսում` 119 հազար դրամ, Իջեւանումՙ 118 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով:

2013-ի մարտին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 394 գործարք, որից 105-ըՙ Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2013-ի փետրվարի համեմատ աճել է 1 տոկոսով, իսկ մարզերում նվազել` 2 տոկոսով: 2012-ի մարտի համեմատ անհատական բնակելի տների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում մնացել է անփոփոխ, իսկ մարզերում միասին վերցրած նվազել` 4,6 տոկոսով: Միջինացվածՙ 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2012-ի մարտին փետրվարի համեմատ աճել են 0,6 տոկոսով: Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.

Վարչական շրջաններՄիջին գները (դրամ) մարտ 2012 թ.Միջին գները (դրամ) մարտ 2013 թ.Միջին գները (դրամ) փետրվար 2012 թ.
Կենտրոն458800474000473000
Արաբկիր364000381150379800
Քանաքեռ-Զեյթուն274700293450292300
Նոր Նորք301000318400315500
Ավան249200269750268250
Էրեբունի219100238850237000
Շենգավիթ239000253900252500
Դավթաշեն257000275200273200
Աջափնյակ236000249000247000
Մալաթիա-Սեբաստիա219000237100235600
Նուբարաշեն144500149550148000
Միջինը Երեւանում (բացի Նոր Նորքից)269300285500283800

Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների գները: Այստեղ միջին գները մարտին փետրվարին համեմատ աճել են 0,4 տոկոսով: Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո Ծաղկաձորում ենՙ 1 քմ-ն 305 հազար դրամ: Երկրորդը Աբովյանն է, 1 քմ-նՙ 155 հազար դրամ, երրորդըՙ Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 153 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակըՙ 136 հազար դրամ, Գորիսը եւ Ջերմուկը` 130 հազար դրամ, Նոր Հաճընը` 129 հազար դրամ, Իջեւանըՙ 122 հազար դրամ, Բյուրեղավանը` 120 հազար դրամ:

Հողի շուկայում հետեւյալ պատկերն էՙ 2013-ի մարտին 2012-ի մարտի համեմատ, հողերի առքուվաճառքի գործարքների քանակն աճել է 12,2 տոկոսով, աճուրդով վաճառքներինը նվազել 28,5 տոկոսով:

2013-ի մարտին 2013-ի փետրվարի համեմատ, անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակը աճել է 0,4 տոկոսով, իսկ 2012-ի մարտի համեմատ` 6,5 տոկոսով:

Մարտին իրականացվել են հիփոթեքային գրավադրման 159 գործարքներ, որից 114-ը` Երեւանում: Փետրվարի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում աճել է 83,9 տոկոսով, իսկ մարզերում` 12,5 տոկոսով: 2012-ի մարտի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում աճել է 3,7 անգամ, իսկ մարզերում` 2,5 անգամ:

Այսպիսով, անշարժ գույքի շուկայում արդեն երկրորդ ամիսն է, ինչ նկատվում է գործարքների քանակի աճ, սակայն գների զգալի փոփոխություն դեռեւս չի արձանագրվել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #71, 02-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ