RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#069, 2013-04-30 > #070, 2013-05-01 > #071, 2013-05-02 > #072, 2013-05-03 > #073, 2013-05-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #71, 02-05-2013



Տեղադրվել է` 2013-05-01 23:35:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 1828, Տպվել է` 75, Ուղարկվել է էլ.փոստով` 75

ՇԱՆԹ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՆԿԱՐՆԵՐԻ ՇԱՐՔԸ 1,5 ՄԻԼԻՈՆՈՎ Է ՎԱՃԱՌՎԵԼ

Հ. Ծ.

«Ահրամ Օն-լայն» արաբական կայքի փոխանցմամբՙ եգիպտահայ նկարիչ Շանթ Ավետիսյանի «Նեղոսի սրբապատկերները» նկարների շարքը (120 նկարներից բաղկացած) Քաթարում (Դոհա) կայացած «Սոթբիի» ժամանակակից արվեստի աճուրդի ժամանակ վաճառվել է ռեկորդային 1.565.000 դոլարով: Նախնական գինը 1 միլիոն է եղել: Ըստ մեկնաբաններիՙ սա ամենաբարձր գինն է, որ երբեւէ վճարվել է Մերձավոր Արեւելքում ստեղծագործող որեւէ նկարչի:

Շանթ Ավետիսյանը ծնվել է Կահիրեում 1951 թվին: Նրան ընդարձակ հոդվածով անդրադարձել է «Ազգը» իր «Մշակույթ» հավելվածում:

Ընդհանուր առմամբ Դոհայի աճուրդը ռեկորդային է եղել նաեւ «Սոթբիի» համար: Ստացվել է 15 միլիոն դոլարից ավելի գումար, որը գերազանցում է մինչ առայժմ Մերձավոր Արեւելքում գրանցված եկամուտները:

Դոհան ճանաչված է որպես արվեստի խթանման կենտրոն: Աճուրդի ներկայացված իրերը հիմնականում վաճառվել են խմբաքանակային ձեւով: Ընդգրկված են եղել արվեստագետներ Իրանից եւ արաբական երկրներից: Դոնալդ Ջադի «Անվերնագիր» շարքը վաճառվել է 3,5 միլիոն դոլարով, իսկ Ջուլի Մեհրետուի նկարների շարքըՙ 3 միլիոն դոլարով: Երրորդ ամենաբարձր գինը վճարվել է Շանթ Ավետիսյանի նկարաշարին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #71, 02-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ