ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՍԿՍԵՑ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ Շախմատի Ռուսաստանի թիմային առաջնությունում Սերգեյ Մովսիսյանը Սանկտ Պետերբուրգի շախմատի ֆեդերացիայի թիմի կազմում հաղթանակով սկսեց մրցաշարըՙ հաղթելով ուկրաինացի Անդրեյ Զոնթախին: Մովսիսյանի թիմը 5-1 հաշվով հաղթեց «Պերսպեկտիվային»: Վերջինիս կազմում հանդես եկող Արթուր Գաբրիելյանը պարտվեց Լեյնիեր Դոմինգուեսին, իսկ Գոռ Հայրապետյանը զիջեց Վադիմ Զվյագինցեւին: Դեսնոգորսկի «Ատոմը» 0-6 հաշվով զիջեց «Բելոռեչենսկին»: «Ատոմի» կազմում պարտություններ կրեցին Գեորգի Պողոսյանը, Վահե Բաղդասարյանը, Գեւորգ Հարությունյանն ու Տիգրան Սիմոնյանը: |