RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
2020-09-25 21:44:02Պատժել ցանկացած լկտի դրսևորում թշնամու կողմից… (տեսանյութ)
2020-09-25 20:53:27Բաքուն Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. ԱՀ նախագահ Հարությունյան
2020-09-25 20:00:50«Շատ արագ են կատարում». Ծառուկյանի կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
2020-09-25 19:59:59ՍԴ փոխնախագահի ընտրությունը հետաձգվել է մինչև երկուշաբթի
#053, 2013-04-05 > #054, 2013-04-06 > #055, 2013-04-09 > #056, 2013-04-10 > #057, 2013-04-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #55, 09-04-2013



Օրվա հետքերով

Տեղադրվել է` 2013-04-09 00:21:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1121, Տպվել է` 53, Ուղարկվել է էլ.փոստով` 57

ԵՐԵՎԱՆԻ ՎԵՐԳԵՏՆՅԱ ԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԾԱԾԿԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՀՌԵԼԻ ԾԱԽՍԵ՞Ր

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Սպասենք Երեւանի հին-նոր քաղաքապետի կարգադրությանը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական հոլովակում նշվում է, որ 14 վերգետնյա անցումներ են կառուցվել քաղաքապետարանի կողմից Երեւանում: Երեւի կարիք չկա նշելու, թե ի՞նչ կարեւոր են դրանք անվտանգ երթեւեկություն ապահովելու առումով: Մեր թերթում անդրադարձել ենք այս թեմայինՙ միաժամանակ մտահոգություն հայտնելով, որ վերոնշյալ անցումները կառուցվում են առանց ծածկերի, ինչն առնվազն անհասկանալի է: Հետեւաբար, հետեւյալ 2 հարցերն ուղղեցինք Երեւանի քաղաքապետին:

1. Ինչո՞ւ վերգետնյա անցումների համար ծածկերը նախատեսված չեն եղել:

2. 2013-ին կառուցվելիք վերգետնյա անցումների համար ծածկեր նախատեսվելո՞ւ են, թե՞ ոչ:

Մեր հարցերին, բավականին երկար ժամանակ հետո, պատասխանեց քաղաքապետարանի ծրագրման եւ ՆՆՓՀԱ բաժնի պետ Էդ. Շաքարյանը: Նրա պատասխանում մասնավորապես նշվում է, որ առայժմ նպատակահարմար չէ անցումների վրա ծածկեր կառուցել հետեւյալ պատճառներով.

1. կխաթարվի վերգետնյա անցումների էսթետիկ եւ շրջակայքի հետ համահունչ ու ներդաշնակ ճարտարապետական համայնապատկերը,

2. ծածկի առկայությունը լրացուցիչ ծանրությամբ կհանգեցնի կոնստրուկտիվ տարրերի ճկվածությանը, որն էլ պատճառ կդառնա նոր հաշվարկների` առաջ բերելով նախահաշվային գնի բարձրացում,

3. լրացուցիչ ֆինանսական ծախսերի հանրագումարում գոյացած գումարներով հնարավոր կլինի մեկ վերգետնյա անցում եւս կառուցել անհրաժեշտ հասցեում, որի առկայությունն ավելի ենք կարեւորում, քան այս պահին մի քանի անցումների ծածկերի տեղադրումը:

Ի՞նչ է մնում ասել քաղաքապետարանի պատասխանների առնչությամբ: Նախ` ի՞նչ կապ ունի ծածկի առկայությունը ճարտարապետական համայնապատկերին համահունչ, ներդաշնակ կամ էսթետիկ լինելու հետ: Անցումի նախագիծն իր ամբողջությամբ պետք է այնպես նախագծվի, որ լինի համահունչ, ներդաշնակ եւ էսթետիկ: Այդուհանդերձ, առանց ծածկերի վերգետնյա անցումները արդեն իսկ էսթետիկ չեն, քանի որ 21-րդ դարի քաղաք կամ, ինչպես սիրում են տեղի-անտեղի հայտարարել քաղաքապետարանի պաշտոնյաները, համայն հայության մայրաքաղաք Երեւանը 19-րդ դարի գյուղ չէ: Այստեղ կառուցվող վերգետնյա անցումներն էլ պետք է տարբերվեն 19-րդ դարի գյուղով անցնող գետի վրա գցված գերաններից: Այս պարզ ճշմարտությունը ոչ մի կերպ չեն ցանկանում գիտակցել Երեւանի քաղաքապետարանի «փայլուն ուղեղները»:

Ինչ վերաբերում է ծածկերի առկայության դեպքում անցումների գնի բարձրացմանը եւ խնայողության արդյունքում լրացուցիչ մեկ անցման կառուցմանը նախապատվություն տալուն, ապա բնական է, որ ծածկի կառուցումը պետք է բերի կառույցի արժեքի բարձրացմանը: Սակայն թե որքա՞ն եւ քանի՞ անցում ենք շահում ծածկեր չկառուցելով, քաղաքապետարանի պատասխանից անհայտ է մնում: Թեեւ ոչ մի հաշվարկ մեզ չի ներկայացվում այդ մասին, բայց պետք չէ ճարտարապետ կամ շինարար լինել հասկանալու համար, որ հողային աշխատանքներ, կապիտալ շինարարություն, երկաթբետոնյա կոնստրուկցիաների կառուցում ենթադրող աշխատանքների դեպքում թեթեւ կոնստրուկցիաներով ծածկերի ավելացումը լրացուցիչ ահռելի ծախսեր չի առաջացնի, ինչն էլ իբր խնայելով քաղաքապետարանը լրացուցիչ հասցեում անցում է կառուցելու:

Խնդիրն այստեղ այլ է: Ոչ ոք չի ցանկանում լրացուցիչ վերահաշվարկ, նախագծերում փոփոխություններ անել, երբ դրանց համար արդեն իսկ վարձատրվել են: Շինարարությունն իրականացնողներն էլ արեն ստացել են իրենց վարձատրությունը, եւ բնական է, որ չեն ցանկանա դրանից հետո լրացուցիչ գործ անել եւ ծածկեր կառուցել: Մի խոսքով, շահում են այս գործում ընդգրկված թե՛ քաղաքապետարանի չինովնիկները, թե՛ նախագծող, թե՛ կառուցող կազմակերպությունների, հավանաբար ոչ պատահական մարդիկ, սեփականատերերը, իսկ տուժում ենք մենք բոլորս` երեւանցիներս, ստանալով կիսատ կառույցներ: Տուժում ենք, քանի դեռ Երեւանի քաղաքապետը, նայելով վերգետնյա անցումներին, չի հարցրել իր ենթականերին, իսկ ինչո՞ւ ծածկեր չունեն դրանք: Այ, երբ դա լինի, անմիջապես քաղաքապետանում կսկսեն հիմնավորել, որ առանց մեծ ծախսերի կարելի է ծածկեր կառուցել` ինչպես հարիր է ժամանակակից քաղաքին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #55, 09-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ