RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
2021-01-20 21:53:02Ադրբեջանն ինձ 50 000 դոլար է առաջարկել Արցախում գործած ռազմական հանցագործությունները չհրապարակելու համար. Թոմաշ Լեխ Բուչիչ
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է
#051, 2013-04-03 > #052, 2013-04-04 > #053, 2013-04-05 > #054, 2013-04-06 > #055, 2013-04-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #53, 05-04-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-04-05 21:27:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 2122, Տպվել է` 103, Ուղարկվել է էլ.փոստով` 90

ՅՈՒՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՄԱՐՏԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ 2-ՐԴՆ Է

Ռուսաստանի պրեմիեր լիգան championat.com կայքի հետ համատեղ ամեն ամիս քվեարկության միջոցով որոշում է առաջնության լավագույն ֆուտբոլիստին: Մարտ ամսվա արդյունքներով ՀՀ հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը ճանաչվել է 2-րդը: Նա վաստակել է 11 միավորՙ 7-ով զիջելով լավագույնի տիտղոսին արժանացած Մոսկվայի ԲԿՄԱ-ի բրազիլացի հարձակվող Վագներ Լավին: Լավագույն եռյակը եզրափակել է «Կրասնոդարի» հարձակվող Վանդերսոնը, որը վաստակել է 10 միավոր: Ի դեպ, վերջինս «Կրասնոդարում» փոխարինել է Մովսիսյանին եւ նրա հեռանալուց հետո դարձել է թիմի առաջատարըՙ աչքի ընկնելով նաեւ արդյունավետությամբ:

Ընդհանուր հաշվարկով Յուրա Մովսիսյանը ՌԴ լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում 37 միավորով ընթանում է 2-րդ տեղում: Առջեւում Մոսկվայի դինամոյական Ալեքսանդր Կոկորինն էՙ 45 միավոր: Կրասնոդարի «Կուբանում» հանդես եկող Արաս Օզբիլիսը 13 միավորով 13-րդ տեղում է:

«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինն իր կարծիքն է հայտնել «Սպարտակում» Յուրա Մովսիսյանի ելույթների մասին. «Դիտել եմ նրա մասնակցությամբ բոլոր 3 հանդիպումները: Առաջին խաղում Յուրան իրոք իրեն գերազանց դրսեւորեց, սակայն երեւում է, որ նա դեռ պետք է հարմարվի նոր թիմի խաղաոճին: Որոշ ֆուտբոլիստների մոտ լինում են ճգնաժամային իրավիճակներ, երբ նրանք չեն կարողանում գոլ խփել: Չեմ կարծում, թե Յուրայի մոտ ներկայումս այդպիսի ժամանակահատված է: «Թերեքի» հետ խաղում հեթ-տրիկի հեղինակ դառնալուց հետո նա հաջորդ 2 հանդիպումներում չկարողացավ գրավել մրցակցի դարպասը: Մովսիսյանին ժամանակ է անհրաժեշտ լավ մարզավիճակ ձեռք բերելու համար, քանի որ նա բավականին երկար ժամանակ վնասվածքն էր բուժում եւ չէր մարզվել: Յուրայի խաղային որակներն ինձ հայտնի են: Կասկած չունեմ, որ նա հիանալի կհարմարվի «Սպարտակի» խաղաոճին: Ցանկանում եմ հաջողություն մաղթել Յուրային, որպեսզի նա դառնա առաջնության լավագույն ռմբարկու»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #53, 05-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ