RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
2021-01-20 21:53:02Ադրբեջանն ինձ 50 000 դոլար է առաջարկել Արցախում գործած ռազմական հանցագործությունները չհրապարակելու համար. Թոմաշ Լեխ Բուչիչ
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է
#051, 2013-04-03 > #052, 2013-04-04 > #053, 2013-04-05 > #054, 2013-04-06 > #055, 2013-04-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #53, 05-04-2013



Տեղադրվել է` 2013-04-05 21:27:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1504, Տպվել է` 82, Ուղարկվել է էլ.փոստով` 69

«ԵՍ ԵՄ» ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Երեկ տեղի ունեցավ բանաստեղծուհի Սուսաննա Հովհաննիսյանի «Ես եմ» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը, ինչպես նաեւ իր պատրաստած կոլաժների ցուցահանդեսը:

Բանաստեղծական վեց ժողովածուների հեղինակ Սուսաննա Հովհաննիսյանը նաեւ ինքնատիպ ձեւավորող է: Ապակյա տարաներով նրա զարմանահրաշ եւ գունագեղ կոլաժները անմիջապես կլանում են դիտողի ուշադրությունը: Իսկ թեմաները հավերժական են` գին, գինի, սեր, երգ: Ս. Հովհաննիսյանը սկսել է կոլաժներ պատրաստել, երբ տարիներ առաջ իրեն վարդեր են նվիրել, որոնք դուստրը դրել է վարդերին չհամապատասխանող տարայի մեջ: Այդ տարայից բանաստեղծուհին կոլաժ է պատրաստել, որը շարունակական բնույթ է կրել:

«Ես եմ» գրքի ձեւավորման մեջ օգտագորված են այդ աշխատանքներից:

Սուսաննա Հովհաննիսյանն «Ազգի» հետ զրույցում ասաց, որ այս գիրքը վեցերորդն է, որի ձեւավորումն արել է ինքը: «Մեծամասամբ ստեղծագործում եմ դրսում, սակայն նախընտրում եմ գրքերս տպագրել հայրենիքում: Գրքում ներառված բանաստեղծությունները հավերժական թեմաներով են` հայրենիք, բնություն, սեր, որոնք հուզում են բոլոր բանաստեղծներին»: Բանաստեղծուհին նշեց նաեւ, որ ամենադժվարն ընտրում է գրքի վերնագիրը եւ այս գրքի վերնագիրը հանկարծակիՙ հրատարակչությունում է ծնվել:

Գրքում ներկայացված է իր աշխարհը, բնությունը, մայրական սերը, ինչպես նաեւ սեր առ հայրենիք:

Անդրադառնալով նոր գրքին, մեր հանգուցյալ բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանը բանաստեղծուհու մասին ասել է. «Սուսաննա Հովհաննիսյանին ճանաչում եմ վաղուց, շատ բան գիտեմ նրա մասին նրա բանաստեղծությունների շնորհիվ, որոնք նա ինձ տրամադրել էր կարդալու, դիտողություններ անելու, խմբագրելու նպատակով: Երբ առաջին անգամ կարդացի Սուսաննայի բանաստեղծությունները, վախով մտածեցի, թե ինչքան բան եմ փոխելու, ինչքան շատ տողեր եւ բանաստեղծություններ եմ ջնջելու... Բայց հետագայում, զարմանքով նկատեցի, որ ձեռքս չի գնում վիրահատական միջամտություն կատարել: Մի տող եւ նույնիսկ մի բառ փոխելիս հանկարծ նկատում ես, որ փշրել ես ինչ-որ աննշմար մի կառույց, ինչի հետեւանքով ստեղծագործությունը կորցրել է իր հմայքը: Սուսաննա Հովհաննիսյանը միմիայն իր բնածին օժտվածությամբ փորձել է պատկերել հարազատ ժողովրդի պատմությունը, ներկան ու ապագան: Այս դիտանկյունով մոտենալիս, վստահ եմ, ամենապահնջկոտ ընթերցողն անգամ, ներկայացվող գրքում կգտնի սիրտ ու հոգի ջերմացնող տողեր»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #53, 05-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ