RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-12 16:38:50Ինչքան իշխանափոխությունն ուշանա, այնքան կմեծանա արյունահեղության վտանգը․ կառավարման փորձագետ
2021-01-10 21:22:2645րդ թուրքական ինքնաթիռն է վայրեջք կատարում Ադրբեջանում
2021-01-08 18:54:44Ալիևի ելույթում օգտագործվել են ՀՀ-ին ու հայաստանյան հասարակությանն ուղղված բացահայտ սպառնալիքներ. Արման Թաթոյան
2021-01-08 00:51:02Մարդկային աղբին կարգեցիք երկրի ղեկավար, հիմա կորցնում ենք պետականությունը. Տիգրան Աթանեսյան
2021-01-07 20:42:39Ավելի քան 1 միլիոն ռուսաստանցի պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
#051, 2013-04-03 > #052, 2013-04-04 > #053, 2013-04-05 > #054, 2013-04-06 > #055, 2013-04-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #53, 05-04-2013



Տեղադրվել է` 2013-04-05 21:27:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 2448, Տպվել է` 125, Ուղարկվել է էլ.փոստով` 95

ԻՆՔԴ ՍԵՐ, ՍԵՐԴՙ ՁԱՅՆ ՈՒ ՀՆՉՅՈՒՆ

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Եվ այդպես էլ չեմ հասկանում` այդ ինչպե՞ս, ի՞նչ եղանակով է «սեւաչյա» մեր բանաստեղծը կարողացել ժողովրդի հավաքական արգանդը հատել ու երկու թխլիկների միջոցով բարբառել իր իսկ սրտինն ու մտքինը... Չգիտեմ, բայց, երեւի թե, բանաստեղծական հանճարի ուժը բավական ազդու է եղել, կամ էլ` Հանճարներն են նրան մեծացրել ու գոտեպնդել... Բայց արգա՞նդը հատեց բանաստեղծը, թե՞ ցույց տվեց` ինչպես իր ազգի հատված արգանդը իր իսկ Հերոսը «կարկատեց ու վերականգնեց»...

Ու նորից հենց նա` սեւաչյա այդ բանաստեղծը, ասում էր` «իր ժողովրդի զավակն իսկական, ժողովրդի պես ինքն էլ որբ մնաց»: Կրկին չեմ հասկանում` նա՞ որբ մնաց, թե՞ մեզ իրենից հետո որբ թողեց, ու այսօր որբը մենք ենք, որ կանք: Ո՛չ, ո՛չ, փառք Տիրոջը, ֆիզիկապես որբ չենք, այ իսկ հոգով ու արվեստով ` դժվարանում եմ ասել...

Ամեն դեպքում, կարծում եմ` որբ ենք, թե չէ ինչո՞ւ այսօր պիտի արվեստը, օրինակ գրականությունը, ողողված լինի` «հում-հում հումանիզմով», նկարչությունը` անյուղ գույներով, ճարտարապետությունը` մոդեռնիզմի չհասունացած փորձարկումներով, կինոն` սերիալականությամբ եւ վերջապես երաժշտությունը` հաբիբիոտ ու անձայն...

Ու հետո բանաստեղծի Կոմիտասը խելագարվեց: Խելագարվեց արդյո՞ք, լռե՞ց, թե՞ խոկաց... մի՞թե նույնը չէ...Կարծում եմ, որ նա ե՛ւ խոկում էր, ե՛ւ լռում էր, ե՛ւ խելալռում. հոգին էր այդպես պահանջում, հոգին մարմնի նման որբություն էր տենչում...Այո՛, նա լռեց, բայց խոսեց երգը, խոսեցին նվագն ու մեղեդին: Բայց մի՞թե լոկ մեղեդի. մի տեսակ այնքա՜ն է սեղմում նրա արվեստը: Է՛լ խաղիկներ, է՛լ տաղիկներ, ձոներ, Սոնաներ, հորովել, գութան, ակոս, լորիկ` սիրավոր ու վիրավոր...Մի խոսքով` մի ողջ ազգի սիրո արտացոլանք: Սեր, որ չուներ սկիզբ ու ավարտ, սեր, որ սերեց Տիրոջից ու փառաբանեց, երգեց, ակնածեց նրան, սեր, որ իր ուժգնությամբ ստիպեց պատարագվել Երկնայինին, որ հասավ մինչեւ Դեր-Զոր ու սկսեց սիրել, սիրել լռությունը...

Կոմիտասը ինքն էր ասում` մեկ հասկացված ձայնը, հազար ճառ արժե... Բայց արի ու տես` հիմա միայն ճառեր են, ճառեր` շաղախված մելիզմներով ու մուղամներով:

Ա՜խ, կարոտ ենք ձայնիդ, վարդապետ... Կարոտ ենք աղվորիկ Հարսիդ` խոնարհ ու մունջ կանգնած հնձվորի առջեւ, Սոնայիդ, որ սեր էր սփռում քո հոգով, սարերիդ, որ հով էին անում ու իրենց զեփյուռով ձայնդ տարածում` Խնկի Ծառերին, Վարդիկներին ու Շուշաններին, Նազանի այն յարիդ, որ «կռեցնում» էր ամեն մի պատանու: Եվ վերջապես, կարոտ ու փափագ ենք Դլե Յամանիդ ազնիվ ու հոգի մաքրող հատընտիր հնչյուններին...

Ուզում եմ` Դլե Յամաններնը էլ չկրկնվեն, բայց ետ գան նրանց` ազգային միտքը ներկայացնող ու հազար ճառի փոխարինող հնչյունները...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #53, 05-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ