RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-12 16:38:50Ինչքան իշխանափոխությունն ուշանա, այնքան կմեծանա արյունահեղության վտանգը․ կառավարման փորձագետ
2021-01-10 21:22:2645րդ թուրքական ինքնաթիռն է վայրեջք կատարում Ադրբեջանում
2021-01-08 18:54:44Ալիևի ելույթում օգտագործվել են ՀՀ-ին ու հայաստանյան հասարակությանն ուղղված բացահայտ սպառնալիքներ. Արման Թաթոյան
2021-01-08 00:51:02Մարդկային աղբին կարգեցիք երկրի ղեկավար, հիմա կորցնում ենք պետականությունը. Տիգրան Աթանեսյան
2021-01-07 20:42:39Ավելի քան 1 միլիոն ռուսաստանցի պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
#051, 2013-04-03 > #052, 2013-04-04 > #053, 2013-04-05 > #054, 2013-04-06 > #055, 2013-04-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #53, 05-04-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-04-05 21:27:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1909, Տպվել է` 94, Ուղարկվել է էլ.փոստով` 97

«ԵՐՋԱՆԻԿ ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐԻ ԵՐԿԻՐ»

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հասարակական կարծիքի ուսումնասիրման միջազգային Gallup կենտրոնի ուսումնասիրությունների տվյալներին, մեզանում, որպես կանոն, կասկածում է ընդդիմությունը: Օրինակ, երբ հիշյալ կազմակերպությունը նախագահական (կամ որեւէ այլ) ընտրություններից առաջ հրապարակում է իր ուսումնասիրությունների արդյունքները, որ գործող նախագահը կամ իշխանությունը վերընտրվելու են, ընդդիմությունն անմիջապես արձագանքում է «բացահայտ կեղծիքին», կամ երբ նույն Gallup-ի ոչ վաղ անցյալի ուսումնասիրություններից պարզ դարձավ, որ «Հայաստանում բնակչության մեծ մասն իրեն երջանիկ է համարում», այս փաստը եւս ոչ միանշանակ ընդունվեց քաղաքական ընդդիմության եւ հասարակական տարբեր կազմակերպությունների շրջանակներում:

Այսպիսով, եթե հավատանք Gallup-ին, ապա ստացվում է, որ Հայաստանում շատերս մեզ համարում ենք երջանիկ, ու, թերեւս, ինչի արդյունքում էլ իշխանությունը մշտապես ունենում է վերընտրվելու ամենաբարձր հնարավորությունները: Սա տրամաբանական է. երկրներում, որտեղ մարդկանց մեծամասնությունն իրեն երջանիկ է զգում, իշխանություն չեն փոխում:

Միեւնույն ժամանակ, անցյալ ընտրություններում, ըստ պաշտոնական տվյալների, Սերժ Սարգսյանին ձայն չտվեցին ընդհանուր քվեարկողների քառասուն տոկոսից քիչ ավելին (Րաֆֆի Հովհաննիսյանի, Հրանտ Բագրատյանի, Պարույր Հայրիկյանի, Անդրիաս Ղուկասյանի, Արման Մելիքյանի եւ Վարդան Սեդրակյանի օգտին քվեարկողները): Հենց այս խորհրդանշական «քառասուն տոկոսի» մասին էլ կխոսենք` շարունակելով ներկայացնել Gallup-ի բոլորովին այլ ուսումնասիրության արդյունքը: Մասնավորաբարՙ հասարակական կարծիքի ուսումնասիրման միջազգային այս կազմակերպությունը հարցում է անցկացրել նախկին ԽՍՀՄ 12 երկրների 15-ից բարձր տարեկան 41.072 քաղաքացիների միջեւ` պարզելու հայրենիքից ընդմիշտ հեռանալու ցանկությունն ու դրա պատճառները: Ըստ այդմ, Հայաստանը առաջին տեղում է նախկին միութենական 12 հանրապետությունների միջեւ` ըստ հայրենիքից ընդմիշտ հեռանալ ցանկացող քաղաքացիների թվի: Մեր երկրում, ըստ հարցումների, 40 տոկոսը ցանկանում է ընդմիշտ հեռանալ հայրենիքից, երբ, օրինակ, Ուզբեկստանից ցանկանում է ընդմիշտ հեռանալ ուզբեկների միայն 5 տոկոսը: Վրաստանից ու Ադրբեջանից ընդմիշտ հեռանալ ցանկացողները 14-ական տոկոս են: Այսպիսով ստեղծվում է պատկեր, որի համաձայն, մեր երկրում մեծամասնությունը երջանիկ է, հենց այդ երջանիկ մեծամասնությունը ամեն անգամ ընտրություններին քվեարկում է իշխանության, կամ դրա թեկնածուի օգտին, իսկ մնացյալը`... պարզապես ցանկանում են ընդմիշտ հեռանալ երկրից. ոմանք դրա համար ունեն միջոցներ, մյուսները` միայն ցանկություն:

Ուշագրավ է նաեւ, որ հարցման մասնակիցները հայրենիքը ընդմիշտ լքել են ցանկանում առավելաբար «սեփական կենսամակարդակը բարելավելու համար», երկրորդ ծանրակշիռ պատճառը «երեխաների ապագան» է, իսկ այնպիսի «ծիծաղելի բան»` ինչպիսին է մարդու իրավունքների ավելի լավ պաշտպանված երկրում ապրելը, որպես հայրենիքն ընդմիշտ լքելու հիմնական պատճառ, նշել է հարցումների մասնակիցների միայն 3 տոկոսը: Ստացվում է, որ մարդիկ կոնկրետ Հայաստանից չեն ցանկանում ընդմիշտ հեռանալ, որովհետեւ այստեղ մարդու իրավունքները լավ չեն պաշտպանվում կամ այստեղ բնապահպանական խնդիրները լավ չեն լուծվում, այլ որովհետեւ ցանկանում են լավ ապրել եւ ավելի լավ պայմաններում մեծացնել իրենց երեխաներին: Նման մարդիկ, հիշեցնենք, Հայաստանում կազմում են 40 տոկոս, ավելի շատ, քան նախկին ԽՍՀՄ որեւէ այլ երկրում...

Պարզապես անորոշ է մնում, թե ինչպե՞ս կարող է մի երկրի բնակչության մեծամասնությունը իրեն երջանիկ համարել, իսկ էական փոքրամասնությունը ձգտել ընդմիշտ հեռանալու, եւ սրան զուգահեռ, անորոշ ու հետաքրքրական է մնում, թե ինչպե՞ս կարող է Gallup-ը մի հարցում սուբյեկտիվ անցկացնել, մյուսը` օբյեկտիվ. եթե միջազգային կազմակերպությունը իրավացի է, որ Հայաստանն ընդդմիշտ լքել են ցանկանում 40 տոկոս հայաստանցիներ, ուրեմն իրավացի է նաեւ նրանում, որ Հայաստանում մեծամասնությունն իրեն երջանիկ է համարում, եւ ընտրում է իշխանությանն ու դրա թեկնածուին: Կամ էլ, իհարկե, հասարակական կարծիքի ուսումնասիրման միջազգային կազմակերպություն Gallup-ը իրավացի չէ եւ ոչ մի հարցում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #53, 05-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ