RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
2021-01-20 21:53:02Ադրբեջանն ինձ 50 000 դոլար է առաջարկել Արցախում գործած ռազմական հանցագործությունները չհրապարակելու համար. Թոմաշ Լեխ Բուչիչ
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է
#051, 2013-04-03 > #052, 2013-04-04 > #053, 2013-04-05 > #054, 2013-04-06 > #055, 2013-04-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #53, 05-04-2013



Օրվա հետքերով

Տեղադրվել է` 2013-04-05 21:27:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 2058, Տպվել է` 103, Ուղարկվել է էլ.փոստով` 90

ՖԻՐԴՈՒՍԻ ԿԱՄ ԹԻՎ 33 ԹԱՂԱՄԱՍԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԲՈՂՈՔԸ ՀՀԿ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՄՈՏ

Մ. Խ.

Երեկ երեկոյան Երեւանի Կենտրոն համայնքի թիվ 33 կամ հայտնի Ֆիրդուսի թաղամասի բնակիչները ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ բողոքի գործողության էին եկել ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտ: Նրանց նպատակը նախագահ Սերժ Սարգսյանին հանդիպելն էր եւ իրենց խոսքով, իրենց բողոքը իրենց ընտրած նախագահին հասցնելը, քանի որ ուրիշ ոչ մեկին նրանք այլեւս չեն հավատում: Մի քանի տարի առաջ մի քանի տասնյակ ֆիրդուսցի ընտանիքներ պայմանագիր կնքեցին «Գլենդել Հիլզ» կառուցապատող կազմակերպության հետ, որը նրանց իրացվող բնակարանների դիմաց նոր բնակարաններ պետք է կառուցեր: Ֆիրդուսցիներին մինչեւ օրս, տարիներ, ինչպես ասում են, գնդակի նման գլորում են մի կառույցից մյուսը, պետության տարբեր օղակներ, որտեղ նրանք բողոքում եւ իրենց բնակարաններն են ուզում ու մնում ձեռնունայն: Այս ընթացքում նրանք ապրել են վարձով, ընկել դռնեդուռ, կորցրել հույսը, վերջին խոստումը, որ նրանց տվել է «Գլենդել Հիլզը», այն է, որ բնակարան չեն կառուցելու ու նոր պայմանագրեր են կնքելու, որոնցով նրանց կփոխհատուցեն քանդված բնակարանների դիմաց: Բնակիչները չեն հավատում, որ կստանան այնպիսի փոխհատուցում, որով հնարավոր կլինի բնակարան ձեռք բերել:

Ֆիրդուսցիներին մոտեցավ նախ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, որին բնակիչներն ամենաանմխիթար պատկերներ էին նկարագրում իրենց կյանքից, ասում, որ իրենց անընդհատ խաբել են, թողել վարձով եւ անմխիթար բնակարաններում, որ մի օր իրենք ներս կմտնեն որեւէ կառուցվող շենք ու այլեւս դուրս չեն գա այնտեղից, որ իրենց ստիպում են հանցագործ դառնալ փաստորեն:

Հովիկ Աբրահամյանը խոստացավ խնդիրը փոխանցել Հայաստանի նախագահին, նկարագրել դժգոհությունը, «Գլենդել Հիլզի» գլխավոր բաժնետեր Վահե Յաղուբյանին գտնել-հանդիպել, հետո պատասխանել բնակիչներին:

Ավելի ուշ ֆիրդուսցիներին մոտեցավ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը , որը, պարզվեց, գործընթացից լավ տեղեկացված էր, բնակիչներից մի քանիսի հանդիպումը Վահե Յաղուբյանի հետ հենց ինքն էր կազմակերպել, եւ մի անգամ եւս հետաքրքրվեց այս պահի դժգոհությամբ:

«Գլենդել Հիլզի» իրացման վարչության պետ Տիգրան Ասրյանցը եւ քաղաքապետին, եւ բնակիչներին պատասխանելով` նշեց, թե ապրիլի 2-ին կազմակերպության մեծ ժողովի ժամանակ հայտարարություն է արվել, ըստ որի բոլոր բնակիչները հրավիրվելու են, եւ նրանց հետ սկսվելու է բանակցային փուլ, գնահատվելու է նրանց ունեցածը, հետո բոլորին ուղարկվելու են գնահատման հաշվետվություններ, քանի որ բնակարանները չսարքելու դեպքում կազմակերպությունը պարտավորություն ունի գումարային փոխհատուցում տրամադրել: Բնակիչների զգալի մասը շարունակում էր պնդել, որ իրենց խոստացված բնակարաններն են ուզում կամ այնպիսի փոխհատուցում, որ նույն` Կենտրոն համայնքի տարածքում բնակարաններ գնեն: Ու նրանք վախենում էին հերթական խաբեությունից, ոչ համաչափ փոխհատուցումից եւ առանց բնակարանի մնալուց: Մանավանդՙ արդեն տարիներ տանջվել են: Նրանց հույսը շարունակում է մնալ Սերժ Սարգսյանի միջամտությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #53, 05-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ