RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
2021-01-20 21:53:02Ադրբեջանն ինձ 50 000 դոլար է առաջարկել Արցախում գործած ռազմական հանցագործությունները չհրապարակելու համար. Թոմաշ Լեխ Բուչիչ
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է
#051, 2013-04-03 > #052, 2013-04-04 > #053, 2013-04-05 > #054, 2013-04-06 > #055, 2013-04-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #53, 05-04-2013



Տեղադրվել է` 2013-04-05 21:27:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1625, Տպվել է` 97, Ուղարկվել է էլ.փոստով` 75

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼԵՀԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ

Անդրադառնալով մարտի 26-28-ը իր գլխավորած պատվիրակության` Լեհաստանի Հանրապետություն կատարած այցին` ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդգծել է, որ իր հանդիպումները Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկիի, Լեհաստանի Սենատի նախագահ Բոգդան Բորուսեւիչի, Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզիեյի եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ եղել են առավելապես արդյունավետ եւ մեծապես կնպաստեն մի շարք ոլորտներում հայ-լեհական կապերի խորացմանը:

Արթուր Բաղդասարյանը մանրամասնեց, որ Լեհաստանում իր հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ հարաբերությունների զարգացմանը եւ ընդլայնմանը, տնտեսական համագործակցության հեռանկարներին, անվտանգության ոլորտում հայ-լեհական համագործակցության ներկա վիճակին ու հետագա խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Որպես թիրախային ուղղություն կարեւորվել է ռազմական արդյունաբերության զարգացումը, որի առաջին քայլերից էր Վարշավայում «Լյուբավա» ընկերության եւ ՀՀ պաշտպանության նախարարության Չարենցավանի հաստոցաշինական գործարանի միջեւ ստորագրված հայ-լեհական համատեղ ձեռնարկություն ստեղծելու համաձայնագիրը:

Վարշավայում ձեռք են բերվել մի շարք այլ կոնկրետ պայմանավորվածություններ, մասնավորապես Հայաստանում կձեւավորվի հայ-լեհական առեւտրաարդյունաբերական պալատ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #53, 05-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ