RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-12 16:38:50Ինչքան իշխանափոխությունն ուշանա, այնքան կմեծանա արյունահեղության վտանգը․ կառավարման փորձագետ
2021-01-10 21:22:2645րդ թուրքական ինքնաթիռն է վայրեջք կատարում Ադրբեջանում
2021-01-08 18:54:44Ալիևի ելույթում օգտագործվել են ՀՀ-ին ու հայաստանյան հասարակությանն ուղղված բացահայտ սպառնալիքներ. Արման Թաթոյան
2021-01-08 00:51:02Մարդկային աղբին կարգեցիք երկրի ղեկավար, հիմա կորցնում ենք պետականությունը. Տիգրան Աթանեսյան
2021-01-07 20:42:39Ավելի քան 1 միլիոն ռուսաստանցի պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
#051, 2013-04-03 > #052, 2013-04-04 > #053, 2013-04-05 > #054, 2013-04-06 > #055, 2013-04-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #53, 05-04-2013



Տեղադրվել է` 2013-04-05 21:27:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1446, Տպվել է` 62, Ուղարկվել է էլ.փոստով` 76

«ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԸ ԿԱՐԺԱՆԱՆԱ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԻՊԼՈՄԻ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

ՀՀ բնապահպանության նախարարության լրատվության բաժնից «Ազգին» տեղեկացրին, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը նախարարության կողմից ներկայացվել է եվրոպական դիպլոմի: Դեռեւս 2011 թվականին այդ ուղղությամբ աշխատանքներ էին սկսվել «Բնապահպանական հատուկ հետաքրքրություն ներկայացնող պոտենցիալ տարածքների նույնականացման ծրագրի իրականացում` «Էմերալդ ցանցը» Հայաստանում» ծրագրի շրջանակներում:

Այն ֆինանսավորվել է Եվրոխորհրդի կողմից` որպես «Բեռնի կոնվենցիայի» գործողություն, որի նպատակներից է Հայաստանի որեւէ պահպանվող տարածքի միջազգային գնահատումը եւ, համապատասխանելիությունը ապահովելու դեպքում, նաեւ կարգավիճակի ներկայացումը: Որպես այդպիսին նախարարության կողմից ընտրվել է«Խոսրովի անտառ» պետական արգելոցը:

Հանձնաժողովն ընդունել է ազգային զեկուցը եւ 2012-ի ապրիլ ամսին Հայաստան է գործուղել իր անկախ փորձագետին` Հերվե Լեթյերին` «Խոսրովի անտառ» պետական արգելոցի առկա վիճակի եւ ներկայացվող հայտին համապատասխանելու վերաբերյալ անկախ գնահատում իրականացնելու եւ զեկույց պատրաստելու նպատակով:

Եվրոխորհրդի փորձագետը «Խոսրովի անտառ» արգելոցում նախ կազմակերպել է պահպանվող տարածքներին ներկայացվող եվրոպական չափանիշներին ու պահանջներին վերաբերող 2-օրյա աշխատանքային սեմինար, որին մասնակցել են նախարարության, արգելոցի, «ԲԾԻԳ» ՊՀ-ի, համայնքների եւ ՀԿ-ների ներկայացուցիչներ, ապա` 3 օր ինքնուրույն, առանց հայ մասնագետների միջամտության, ուսումնասիրություններ է իրականացրել արգելոցում:

Եվրոխորհրդի «Փորձագետների խորհրդի մասնագիտական հանձնաժողովը» հավանություն է տվել զեկույցին եւ կայացրել որոշում` «Խոսրովի անտառ» պետական արգելոցի եվրոդիպլոմի հայտը ներկայացնելու կոնվենցիայի բյուրոյի քննարկմանը:

Դիպլոմը տրվում է մինչեւ 5 տարի ժամկետով, որը թարգմանվում է Եվրոխորհրդի աշխատանքային 2 լեզուներով` անգլերեն եւ ֆրանսերեն, եւ շուտով կհանձնվի «Խոսրովի արգելոցին»` Եվրոխորհրդի ներկայացուցչի կողմից:

Պատվիրակությունն աշխատել է նաեւ Եվրոխորհրդում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության հետ, համաձայնություն է ձեռք բերվել հետագա գործողությունների իրականացման վերաբերյալ:

Այս աշխատանքներին աջակցել է «Անդրսահմանային միացյալ քարտուղարությանը» (TJS), որը նախարարության կողմից մեծապես կարեւորվում է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #53, 05-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ