RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
2021-01-20 21:53:02Ադրբեջանն ինձ 50 000 դոլար է առաջարկել Արցախում գործած ռազմական հանցագործությունները չհրապարակելու համար. Թոմաշ Լեխ Բուչիչ
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է
#051, 2013-04-03 > #052, 2013-04-04 > #053, 2013-04-05 > #054, 2013-04-06 > #055, 2013-04-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #53, 05-04-2013



ՄԵԾ ԱՂՄՈՒԿ

Տեղադրվել է` 2013-04-05 21:27:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1536, Տպվել է` 86, Ուղարկվել է էլ.փոստով` 65

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈ՞ՒՆ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Որոշ ժամանակ առաջ ադրբեջանական haqqin.az կայքում հանրաճանաճ լրագրող Էյնուլահ Ֆաթուլաեւը, որը հայտնի է մասնավորաբար Խոջալուի մասին ունեցած «հակաադրբեջանական» տեղեկություններով ու դրանց բարձրաձայնման հետեւանքով` մի քանի տարի բանտում անցկացրած լինելով, աղմկահարույց հոդված էր հեղինակել, որ Ադրբեջանում գործող ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտը (NDI) Ադրբեջանում հեղափոխություն անելու համար պատրաստ է տրամադրել 2 մլն դոլար»: Հոդվածում Ֆաթուլաեւը մանրամասնում էր, որ ինստիտուտի Բաքվի ներկայացուցչության ղեկավար Ալեքս Գրիգորեւսը իր անձնական հաշվեհամարից հանել է հենց 2 մլն դոլար, ինչը, Ֆաթուլաեւի տրամաբանությամբ, հենց պետք է ուղղվեր Ադրբեջանում հեղափոխություն իրականացնելուն: Ֆաթուլաեւի ենթադրությունը հիմնավորվում է նաեւ այն հանգամանքով, որ հիշյալ Ալեքս Գրիգորեւսը մինչ Ադրբեջանում աշխատելը աշխատել է նաեւ Վրաստանում նախքան Սաակաշվիլու իշխանության գալը:

Այս ամենը, բնականաբար, մեծ աղմուկ հանեց հարեւան երկրում, գործին միջամտեց անգամ Իլհամ Ալիեւի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւը: Վերջինս իր հարցազրույցներից մեկում ասել էր, թե «Ադրբեջանում որոշ միջազգային հասարակական կազմակերպություններ մութ գործերով են զբաղված, կողմնակալ են, ոչ անաչառ, եւ փորձում են միջամտել երկրի ներքին գործերին»: Մեհտիեւը հատուկ այս կազմակերպությունների ցանկում տվել էր նաեւ NDI-ի անունը` ընդգծելով. «Մենք ստուգում ենք մամուլում առկա տեղեկություններ, եւ եթե ամեն բան համապատասխանի իրականությանը, ապա մենք կարգելենք այդ կազմակերպության գործունեության շարունակությունը Ադրբեջանում»:

NDI-ի պատասխանը իրեն երկար սպասեցնել չտվեց: Ըստ ադրբեջանական «Թուրան» գործակալությանՙ ինստիտուտը տնօրեն Քենեթ Վոլաքի ստորագրությամբ, հաղորդագրություն է տարածել, որտեղ նշված է, որ Ադրբեջանում իսկական արշավ է սկսվել ինստիտուտի ու նրա աշխատակիցների նկատմամբ: Հաղորդագրությունում ընդգված է, որ «մամուլում հանդիպող բոլոր տեղեկությունները սուտ են եւ չեն համապատասխանում իրականությանը»: Վոլաքը կոնկրետ դիմելով պաշտոնական Բաքվինՙ շեշտել է. «Անընդհատ կրկնելովՙ սուտը ճշմարտություն չի դառնում...»:

Թերեւս այս մասին պաշտոնական Բաքվին կարելի է հաճախ հիշեցնել, եւ ոչ միայն NDI-ից:

Հիշեցնենք միայն, որ ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտը ստեղծվել է ԱՄՆ կառավարության կողմից` «նպատակ ունենալով նպաստել զարգացող երկրներում ժողովրդավարության զարգացմանը»: Եվ Բաքվում հենց այս նպատակն ունեցող կազմակերպության գործունեության կասեցումն է, փաստորեն, սպառնում` նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ, որտեղ, ինչպես գիտենք, Իլհամ Ալիեւը երրորդ անգամ անընդմեջ իհարկե կվերընտրվի Ադրբեջանի նախագահի պաշտոնում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #53, 05-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ