RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-12 16:38:50Ինչքան իշխանափոխությունն ուշանա, այնքան կմեծանա արյունահեղության վտանգը․ կառավարման փորձագետ
2021-01-10 21:22:2645րդ թուրքական ինքնաթիռն է վայրեջք կատարում Ադրբեջանում
2021-01-08 18:54:44Ալիևի ելույթում օգտագործվել են ՀՀ-ին ու հայաստանյան հասարակությանն ուղղված բացահայտ սպառնալիքներ. Արման Թաթոյան
2021-01-08 00:51:02Մարդկային աղբին կարգեցիք երկրի ղեկավար, հիմա կորցնում ենք պետականությունը. Տիգրան Աթանեսյան
2021-01-07 20:42:39Ավելի քան 1 միլիոն ռուսաստանցի պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
#051, 2013-04-03 > #052, 2013-04-04 > #053, 2013-04-05 > #054, 2013-04-06 > #055, 2013-04-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #53, 05-04-2013



Տեղադրվել է` 2013-04-05 21:27:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1670, Տպվել է` 50, Ուղարկվել է էլ.փոստով` 66

ԲԱՔՎԻ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԿԱՐԱՅԻՆ

Հ. Չ.

Նախորդ համարում տեղեկացրել էինք Երեւան-Վան թռիչքը վերջին պահին չեղյալ հայտարարելու թուրքական կողմի որոշման մասին: Թեեւ CNN-turk-ը որոշմանն անդրադարձել էր ապրիլի 2-ին, սակայն դա ընդունվել է մարտի 30-ին, իսկ պատասխանը չի ուշացել: Թուրքական էլեկտրոնային մամուլի վկայությամբՙ երեկ Բաքուն, ի դեմս արտգործնախարության խոսնակ Էլման Աբդուլաեւի, թռիչքը չեղյալ հայտարարելու առթիվ շնորհակալություն է հայտնել Անկարային:

Աբդուլաեւն ասել է. «Թռիչքի հարցում Ադրբեջանը որոշակի առարկումներ ուներ: Թեեւ դա իրականացնելու էր մասնավոր մի ավիաընկերություն, սակայն քաղաքական եւ տնտեսական պայմանները հակասում էին դրա իրականացման տրամաբանությանը: Հայաստանը օկուպանտ երկիր է, բռնազավթել է Ադրբեջանի հողերը: Այս իրավիճակում խիստ կարեւոր է Ադրբեջանի ռազմավարական գործընկեր եղբայրական Թուրքիայի դիրքորոշումը: Կարեւոր է, որ Թուրքիան ճնշում գործադրի Հայաստանի վրա: Մենք մշտապես զգում ենք Թուրքիայի աջակցությունը եւ դրա համար շնորհակալություն ենք հայտնում Անկարային»:

Ի դեպ, Ադրբեջանի նախագահի խորհրդականներից Ալի Հասանովը Երեւան-Վան թռիչքը լրագրողների ներկայությամբ բնութագրել էր «զավթիչներին սատարում», իսկ մասնավոր ավիաընկերությունը բավարարվել էր թռիչքը չեղյալ հայտարարելու որոշման մասին իրազեկելով, բայց չէր պատճառաբանել: Ակնհայտ է, որ խնդիրը ավիաընկերությունը չէ, այլՙ թուրքական իշխանությունները, որոնք, պարտադրելով չեղյալ հայտարարելու որոշումը, փաստորեն սահմանափակել են ավիաընկերության գործունեությունը, ոտնահարել նրա ազատ գործելու իրավունքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #53, 05-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ