RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
2021-01-20 21:53:02Ադրբեջանն ինձ 50 000 դոլար է առաջարկել Արցախում գործած ռազմական հանցագործությունները չհրապարակելու համար. Թոմաշ Լեխ Բուչիչ
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է
#051, 2013-04-03 > #052, 2013-04-04 > #053, 2013-04-05 > #054, 2013-04-06 > #055, 2013-04-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #53, 05-04-2013



Տեղադրվել է` 2013-04-05 21:27:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1666, Տպվել է` 54, Ուղարկվել է էլ.փոստով` 75

ԲԱ ԳՈՒԼՈՒԶԱԴԵՆ Ո՞ՒՄ «ՇՈՒՆՆ» Է

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Մարտի 30-ին Բաքվում անցկացվել է «գիտաժողով», որը, ոչ ավել, ոչ պակաս, անվանված էր «Ժամանակակից Հարավային Ադրբեջանի վաղվա օրը»: Միջոցառման գլխավոր «նյուզ-մեյքերը» արտաքին քաղաքականության հարցերով նախկին պետխորհրդական Վաֆա Գուլուզադեն էր, որն էլ հնչեցրել է հիմնական կարգախոսը. «Իրանը որպես պետություն ապագա չունի, հարկ է այսօրվանից սկսել միավորման նախապատրաստական աշխատանքները»:

Պաշտոնական Թեհրանն այդ առթիվ բողոքի նոտա է հղել Ադրբեջանին` պահանջելով բացատրություններ: Երեկ ԱԳՆ մամլո խոսնակ Էլման Աբդուլլաեւը տեղեկացրել է, որ պատասխան նոտան Իրանի ԱԳՆ-ին է փոխանցել Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովը: Ըստ այդմ, «հայտարարությունները, որ հնչել են «Ժամանակակից Հարավային Ադրբեջանի վաղվա օրը» գիտաժողովում, չեն արտահայտում Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը»:

Այլ բան, իհարկե, չէր էլ սպասվում: ԱԳՆ-ն հո չէր խոստովանելու, որ միջոցառումը կազմակերպվել է Ադրբեջանի իշխանությունների իմացությամբ եւ հովանավորությամբ: Բայց հո աշխարհը գիտի, որ Բաքվում երեք մարդ երբ միաժամանակ գտնվում են նույն սրահում, նրանցից մեկը Իլհամ Ալիեւի աշխատակազմի, երկրորդը` ԱԱ նախարարության, երրորդն էլ «Ենի Ազարբայջան» կուսակցությունից է: Հակառակ դեպքում ոստիկանությունը ցրում է «չարտոնված հավաքը»:

Իրանական կողմը, բնականաբար, թույլ չի տվել, որ Բաքվի վարչախումբն իր հետ խոսի «դիվանագիտական» լեզվով: Խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերի հանձնաժողովի նախագահ Ալաադդին Բրուջերդին չափազանց կոշտ հայտարարություն է արել. «Նման քայլերը վնասակար ազդեցություն կգործեն երկրների (Իրանի եւ Ադրբեջանի) հարաբերությունների վրա: Եթե սկսվեն այդպիսի (միավորման) գործընթացներ, ապա ժամանակին Իրանից անջատված Ադրբեջանը կարող է միանալ Իրանին, եւ հակառակը երբեք տեղի չի ունենա» (տես` http://haqqin.az/news/4818):

Միաժամանակ նա Ադրբեջանին խորհուրդ է տվել «չզբաղվել սադրանքով, քանի որ նման անջատողական հայտարարություններ Ադրբեջանի համար օգտակար չեն լինի»: Նկատենք, որ միջոցառումն անցկացվել է այն տեղեկատվության ֆոնին, որ «նախապատրաստվում է Իլհամ Ալիեւի այցն Իրան»: Պետք է ենթադրել, որ Ադրբեջանին պարզապես առիթ է պետք եղել, որ այդ այցը չկայանա կամ Թեհրանում Իլհամ Ալիեւը «կարեւոր ասելիք ունենա»:

Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը ձգտում է «հանուն իսլամական համերաշխության» Իրանից Հայաստանի հետ կապերի խզման հավաստիացում ստանալ: Եվ բացառված չէ, որ «Հարավային Ադրբեջանի» թեմայի նման կտրուկ շահարկում արվել է, որպեսզի իրանական կողմը Իլհամ Ալիեւին «խնդրի կանխել հետագա քննարկումները», ինչի դիմաց էլ վերջինս կարող է Թեհրանի առջեւ բարձրացնել Իրան-Հայաստան գործընկերության «սառեցման» հարցը:

Վաֆա Գուլուզադեի ներկայությունը «Հարավային Ադրբեջանի վաղվա օրվա» թեմայով միջոցառմանն ակնհայտորեն խոսում է դրա քաղաքական ենթատեքստի եւ իշխանությունների կողմից կազմակերպված լինելու մասին: Վարչախմբի շահերի սպասարկու «քաղաքագետը», որ դեռեւս Եգիպտոսում խորհրդային դեսպանատանն աշխատելու տարիներին է արեւմտյան հատուկ ծառայությունների գործակալ «գրվել», չէր կարող առանց Իլհամ Ալիեւի համաձայնության Իրանի հասցեին նույնիսկ կեսբերան «հաչել», ուր մնաց, թե կանխագուշակեր «մոլլապետության շուտափույթ կործանումը»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #53, 05-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ