RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-25 21:43:50Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցներ են մտել հայկական գյուղեր(տեսանյութ)
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
2020-11-24 14:39:19ԱՄՆ դեսպանատունը մերժել է մուտքի արտոնագիր տալ պաշտոնյաներին. Փաստ
2020-11-23 17:06:41«Իմ քայլի» պատգամավորները հրատապ կերպով վիզաների հարց են լուծում․ Mediaport
#049, 2013-03-30 > #050, 2013-04-02 > #051, 2013-04-03 > #052, 2013-04-04 > #053, 2013-04-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #51, 03-04-2013



Տեղադրվել է` 2013-04-02 23:40:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 2008, Տպվել է` 99, Ուղարկվել է էլ.փոստով` 97

ԷԴԳԱՐ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ. «ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ ՀԱՂԹԵԼ ՄՆԱՑԱԾ ԲՈԼՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐՈՒՄ»

Ռուսաստանի ֆուտբոլի առաջին խմբի առաջնության 26-րդ տուրի կենտրոնական խաղում Եկատերինբուրգի «Ուրալը» 2-0 հաշվով հաղթելով «Տոմին», 55 միավորով ստանձնեց միանձնյա առաջատարի դերը: Թիմի հաղթանակն ապահովեցին Էդգար Մանուչարյանի խփած 2 գոլերը: Արդեն 7-րդ րոպեին Էդգարը գլխի հարվածով բացեց հաշիվը, իսկ առաջին խաղակեսի ավարտին 2-րդ գոլը խփեց: Ընթացիկ առաջնությունում Մանուչարյանն «Ուրալի» կազմում ընդամենը 7 խաղ է անցկացրել, որոնցում 2 գոլ է խփել: Նա վնասվածքի պատճառով ստիպված էր երկար ժամանակ խաղադաշտ դուրս չգալ:

«Ուրալը» գործնականում լուծել է ՌԴ պրեմիեր լիգայի ուղեգրի նվաճման հարցը: «Տոմի» հետ հանդիպումից հետո Էդգար Մանուչարյանը ճեպազրույց է ունեցել Sportbox.ru-ի թղթակցի հետ, ինչը կհետաքրքրի նաեւ «Ազգի» ընթերցողներին:

- Չէի ասի, թե զգացմունքներս գագաթնակետին են, ավելի շուտ մի քիչ հոգնածություն կա եւ պարտքը կատարած մարդու զգացողություն ունեմ: Մեզ համար յուրաքանչյուր խաղ եզրափակիչի նման է, իսկ ամենակարեւոր հանդիպումը հաջորդ տուրում է: Ցանկանում ենք հաղթել մնացած բոլոր հանդիպումներում եւ մրցաշարում գրավել առաջին տեղը:

- Եթե գաղտնիք չէ, առաջին խմբի մրցաշարում հաղթելու համար ֆուտբոլիստներին հավելյալ պարգեւավճարներ նախատեսվա՞ծ են:

- Կարելի՞ է այդ հարցին չպատասխանել:

- Արագ գոլ խփելովՙ «Ուրալը» մտավ իր տարերքի մեջ, այդպես չէ՞:

- Իհարկե, առաջին գոլը մեզ թույլ տվեց խաղալ հաշվի վրա: Սակայն վճռորոշը եղավ ընդմիջման գնալուց առաջ խփած 2-րդ գնդակը: Այն հոգեբանորեն ազդեց մրցակցի վրա, իսկ մենք կարող էինք արդեն խաղալ հակագրոհներով: Ի դեպ, դա մեզ հաջողվեց, կարող էինք հաղթել նույնիսկ խոշոր հաշվով: Թեեւ «Տոմն» էլ գոլային պահեր ստեղծեց: Պետք է արժանին մատուցել մեր դարպասապահ Իգոր Կոտին:

- Հավանաբար խաղից հետո հայտնվեցիր լրագրողների շրջապատման մեջ:

- Հետաքրքրություն կար, սակայն մարզադաշտը լքեցի ոչ ոքի հետ չշփվելով: Կրկնում են, որ շատ էի հոգնած: Հուսով եմ, որ լրագրողներն ինձնից չեն նեղանա: Ես նրանց դա բացատրեցի: Օգտվելով առիթից, ցանկանում եմ հատուկ նշել մեր ֆուտբոլասերների աջակցությունը: Մենք հենց նրանց համար ենք խաղում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #51, 03-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ