RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-29 13:32:04Այն մարդիկ, ովքեր հույս ունեն, որ այս մարդասպան վիժվածքը զբաղվելու է մեր տղաների ճակատագրով, ուշադիր կարդացեք այս փաստաթուղթը. Մ. Մինասյան
2020-11-29 13:01:33Որոշել էիր, որ իբրև եթե անխուսափելի է, ապա կարելի է ձրի վերցվելիքը մի քանի միլիարդով վաճառել թշնամուն
2020-11-29 12:58:08Սա եթե արդեն արված լիներ, զինվորների ծնողներն էլ կառավարության առջև բողոքի ակցիա չէին անի
2020-11-29 12:40:35Շատ հետաքրքիր փաստ, որ շատ քչերը նկատեցին
2020-11-28 22:33:07Սամվել Ալեքսանյանը ֆեյքրի ֆաբրիկայի համակարգիչները տեղափոխել է
#049, 2013-03-30 > #050, 2013-04-02 > #051, 2013-04-03 > #052, 2013-04-04 > #053, 2013-04-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #51, 03-04-2013



Տեղադրվել է` 2013-04-02 23:40:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1639, Տպվել է` 89, Ուղարկվել է էլ.փոստով` 94

Pink Floyd-Ի ԼԵԳԵՆԴԱՐ ԱԼԲՈՄԻ 40-ԱՄՅԱԿԸ

Մ. Բ.

Pink Floyd եւ EMI ձայնագրման ստուդիան մարտի 24-ին նշեցին խմբի «The Dark Side of The Moon» («Լուսնի մութ կողմը») լեգենդար ալբոմի 40-ամյակը: Այս առիթով հետաքրքրական ակցիա կազմակերպվեց. լեյբլըՙ կոչ արեց հանրահայտ ռոք խմբի երկրպագուներին համախմբվելՙ ծածկելու լուսնի վիրտուալ մակերեսը սեւ-մութ գույնով: Գաղափարն այն էր, որ մեկ օրվա ընթացքում (մարտի 24) ալբոմի հետ կապված յուրաքանչյուր լուսանկար, մեկնաբանություն կամ հիշողությունՙ ուղարկված DarkSide 40 թվիտերին, աստիճանաբար ծածկի on-line լուսնի մակերեսըՙ ցույց տալու նրա խավար կողմը:

Այս ալբոմը Pink Floyd-ի ստուդիական ութերորդ թողարկումն է եւ ամենահեղինակավորը, նաեւՙ ամենաշատ վաճառվածը, որի ընդհանուր քանակը հատում է 40 միլիոնի սահմանը: Միացյալ Նահանգների Top-200-ի մեջ ալբոմը մնացել է 741 շաբաթ, ըստ որում 591 շաբաթ անընդմեջՙ 1973-1988 թվականներինՙ մի քանի անգամ զբաղեցնելով առաջին տեղը:

Բրիտանիայում ալբոմը գերազանցել է բոլոր ռեկորդներըՙ վաճառված ալբոմների ռեյտինգային ցուցակում մնալով ավելի քան 30 տարի: Ալբոմի առաջին ձայնագրությունը կատարվել է 1973-ին, Լոնդոնի Abbey Road ստուդիայում, օգտագործվել են ժամանակի ձայնագրման նորարարական տեխնիկայի բոլոր ձեւերը: Արժանացել է «Լավագույն տեխնիկական ձայնագրություն» Գրեմի մրցանակին:

Ալբոմի 40-ամյակի հետ նշվել է նաեւ նրա հանրահայտ կազմի հոբելյանը: Հեղինակըՙ Սթորմ Թորգերսընը եւ իր ներկայիս ստուդիանՙ Storm Disigns-ը, ստեղծեցին նշանավոր պրիզմայի 14 նոր ձեւավորում, որոնք շարունակաբար տեղադրվում են PinkFloyd.com կայքումՙ ձեւավորելով հսկայական տոնական պաստառ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #51, 03-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ