RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-25 21:43:50Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցներ են մտել հայկական գյուղեր(տեսանյութ)
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
2020-11-24 14:39:19ԱՄՆ դեսպանատունը մերժել է մուտքի արտոնագիր տալ պաշտոնյաներին. Փաստ
2020-11-23 17:06:41«Իմ քայլի» պատգամավորները հրատապ կերպով վիզաների հարց են լուծում․ Mediaport
#046, 2013-03-27 > #047, 2013-03-28 > #048, 2013-03-29 > #049, 2013-03-30 > #050, 2013-04-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 29-03-2013



Տեղադրվել է` 2013-03-28 23:35:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1324, Տպվել է` 76, Ուղարկվել է էլ.փոստով` 82

ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑ ՊԱՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻՆ

Ինչպես տեղեկացանք Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ շնորհավորել ու պարգեւներ է հանձնել Հայաստանի շախմատի դպրոցականների 7-րդ օլիմպիադայի երեւանյան փուլի մրցանակակիրներին: Քաղաքապետը ոսկե մեդալներն ու գավաթը հանձնել է մրցաշարի հաղթող Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցի թիմին:

Մանուել Քաջունու անվան թիվ 54 եւ 2-րդ ավագ դպրոցների թիմերին, որոնք զբաղեցրել են մրցանակային 2-րդ եւ 3-րդ տեղերը, պարգեւները հանձնել են շախմատի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանն ու ՀԲԸՄ Երեւանի գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը: Թիմերի մարզիչներն արժանացել են պատվոգրերի: Դրանցով պարգեւատրվել են նաեւ մասնակից մյուս թիմերը:

Երեւանյան փուլի եզրափակիչ երկօրյա մրցումներն ավանդույթի համաձայն անցկացվեցին քաղաքապետարանի ճեմասրահում: Մասնակից 12 թիմերից յուրաքանչյուրի կազմում հանդես եկան 1 աղջիկ եւ 3 տղա: Առաջին 3 տեղերը զբաղեցրած թիմերն իրավունք ստացան մասնակցելու օլիմպիադայի հանրապետական փուլին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 29-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ