RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-29 13:32:04Այն մարդիկ, ովքեր հույս ունեն, որ այս մարդասպան վիժվածքը զբաղվելու է մեր տղաների ճակատագրով, ուշադիր կարդացեք այս փաստաթուղթը. Մ. Մինասյան
2020-11-29 13:01:33Որոշել էիր, որ իբրև եթե անխուսափելի է, ապա կարելի է ձրի վերցվելիքը մի քանի միլիարդով վաճառել թշնամուն
2020-11-29 12:58:08Սա եթե արդեն արված լիներ, զինվորների ծնողներն էլ կառավարության առջև բողոքի ակցիա չէին անի
2020-11-29 12:40:35Շատ հետաքրքիր փաստ, որ շատ քչերը նկատեցին
2020-11-28 22:33:07Սամվել Ալեքսանյանը ֆեյքրի ֆաբրիկայի համակարգիչները տեղափոխել է
#046, 2013-03-27 > #047, 2013-03-28 > #048, 2013-03-29 > #049, 2013-03-30 > #050, 2013-04-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 29-03-2013



ՇԱԽՄԱՏ

Տեղադրվել է` 2013-03-28 23:35:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1096, Տպվել է` 59, Ուղարկվել է էլ.փոստով` 45

ԱՐՈՆՅԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ ՍՎԻԴԼԵՐԻՆ ՈՒ ՆԱՀԱՆՋԵՑ 3-ՐԴ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ

Լոնդոնում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների մրցաշարը մոտենում է ավարտին: Վերջնագծի մատույցներում պայքարի լարվածությունը հասել է գագաթնակետին: Հաղթողի գլխավոր հավակնորդների համար յուրաքանչյուր վրիպում կարող է ճակատագրական լինել:

11-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով խաղում էր Պյոտր Սվիդլերի հետ: Նրանց մրցավեճը վերջինն ավարտվեց: Ցավոք Արոնյանն անհաջողության մատնվեց` կրելով մրցաշարում 2-րդ պարտությունը, ինչը զգալիորեն նվազեցրեց միակ ուղեգրի համար պայքարում Լեւոնի հաջողության հասնելու հնարավորությունները: Արոնյանը 6,5 միավորով նահանջեց 3-րդ հորիզոնական: Սվիդլերը վաստակեց 5,5 միավոր:

Մրցաշարի առաջատար Մագնուս Կառլսենը կարճատեւ պայքարից հետո արդեն 23-րդ քայլին սեւերով հաշտություն կնքեց Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Նա 7,5 միավորով միանձնյա գլխավորում է աղյուսակը: Ավելի կարճ տեւեց Վասիլի Իվանչուկի եւ Բորիս Գելֆանդի մրցավեճը, որում մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին արդեն 17-րդ քայլին:

Մրցաշարի 2-րդ շրջանում վերելքով է հանդես գալիս Վլադիմիր Կրամնիկը, որը հաղթելով Ռաջաբովին, վաստակեց 7 միավոր` շրջանցելով Արոնյանին: 5-ական միավոր ունեն Գելֆանդն ու Գրիշչուկը:

Այսօր կայանալիք 12-րդ տուրում ուշադրության կենտրոնում կլինի Արոնյանի եւ Կրամնիկի սկզբունքային մրցախաղը, որում հայ գրոսմայստերը կխաղա սպիտակներով: Կառլսենի մրցակիցը կլինի Իվանչուկը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 29-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ