RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-25 21:43:50Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցներ են մտել հայկական գյուղեր(տեսանյութ)
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
2020-11-24 14:39:19ԱՄՆ դեսպանատունը մերժել է մուտքի արտոնագիր տալ պաշտոնյաներին. Փաստ
2020-11-23 17:06:41«Իմ քայլի» պատգամավորները հրատապ կերպով վիզաների հարց են լուծում․ Mediaport
#046, 2013-03-27 > #047, 2013-03-28 > #048, 2013-03-29 > #049, 2013-03-30 > #050, 2013-04-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 29-03-2013



Տեղադրվել է` 2013-03-28 23:35:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1058, Տպվել է` 69, Ուղարկվել է էլ.փոստով` 51

ԲԱՇԽՎԵՑԻՆ «ԱՐՏԱՎԱԶԴՆԵՐԸ»

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Ինչքան մեծ է արտիստը, նույնքան մեծ բան ունի սովորելու, եւ դրանում է նրա մեծությունը: «Ինքս շատ բան եմ սովորել... նույնիսկ փոքրերից եւ փոքրություն չեմ համարել այդ», մի առթիվ ասել է մեծ արտիստ Վահրամ Փափազյանը, որի ծննդյան 125 ամյակին էր նվիրված «Արտավազդ» մրցանակաբաշխությունը այս տարի:

Թատրոնի միջազգային օրվա առթիվ, ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի եւս տեղի ուենցավ «Արտավազդ» մրցանակաբաշխությունը:

Ընդգծենք, որ այս տարի միայն երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում որեւէ հաղթող չճանաչվեց, սակայն կային մի շարք անվանակարգեր էլ, որոնցում հաղթանակը կիսեցին երկուսը: Հետեւելով մրցանակաբաշխության ընթացքին, նկատեցինք, որ այս տարի պայքարը երիտասարդների շրջանում ավելի թեժ էր, ինչը «Ազգի» հետ զրույցում փաստեց նաեւ թատերագետ, մրցանակաբաշխության փորձագետների խմբի անդամ Նվարդ Ասատրյանը. «Շատ ուրախ եմ, որ այժմ սրվում է մրցակցությունը երիտասարդների միջեւ: Կարող ենք ասել, որ մենք ապագա ունենք», ասաց նա: Ճշտեցինք, թե ինչու որեւէ մեկը չարժանացավ երկրորդ պլանի լավագույն դերասանուհի մրցանակին, Ն. Ասատրյանն ասաց. «Այդ անվանակարգում կային արժանավորներ եւ շատ ափսոսում եմ, որ իմ գործընկերները հարմար չգտան որեւէ մեկին առանձնացնելու: Սակայն ես նույնիսիկ ամեն անվանակարգում երկուսին եմ ձայնս տվել»:

Ընդգծենք, ըստ նոր կանոնակարգի, եթե մասնակիցը հավաքի առնվազն 3 ձայն, ապա չորրորդը ձայնը կմիացներ Հակոբ Ղազանչյանը:

Անդրադառնալով մրցանակաբաշխության անվանակարգերին, նշենք, որ տարվա լավագույն երիտասարդ դերասանուհի է ճանաչվել Անի Գրիգորյանը, իսկ դերասան` Արմեն Մարդարյանն ու Իշխան Ղարիբյանը, լավագույն երիտասարդ բեմադրիչ` Սամսոն Մովսեսյանը (որն, ի դեպ, այժմ ծառայում է հայոց բանակում), լավագույն երիտասարդական ներկայացում` «Սկոտչ եւ Վիսկին», բեմ.` Արշալույս Հարությունյան, լավագույն սցենոգրաֆիա` Վահագն Թեւանյանի «Ռոմանտիկ կոմեդիան» եւ «Մորգանի խնամին», երաժշտության լավագույն հեղինակ` Արամ Սաթյանը, լավագույն պիեսը` Սամվել Խալաթյանը «Պադամ, պադամ, պադամ...», երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար` Սերգեյ Թովմասյանը իսկ երկրորդ պլանի լավագույն կին դերակատար, ինչպես նշեցինք, ոչ ոք չարժանացավ, լավագույն կին դերակատար` Լուիզա Ղամբարյանը, լավագույն տղամարդ դերակատար` Երվանդ Ենգիբարյանը եւ Դավիթ Հակոբյանը, լավագույն շ ռեժիսուրա` Ալեքսանդր Գրիգորյանի «Բադի որսը» ու «Ֆիլումենա Մարտուրանո» եւ Հակոբ Ղազանչյանի «Նապոլեոն Կորկոտյան» ու «Վիրուս» ներկայացումները, լավագույն ներկայացում` «Մորգանի խնամին», բեմ.` Ե. Ղազանչյան եւ «Աբգար դպիր», բեմ.` Վ. Շահվերդյան: Ի դեպ, Ե. Ղազանչյանը եւ Վ. Շահվերդյանն ասացին, որ իրենք հրաժարվում են գալիք տարիներին մասնակցել «Արտավազդ» մրցանակաբաշխությանը` իրենց տեղը զիջելով երիտասարդներին:

Վ. Փափազյանի անվան մրցանակ հանձնեցին Մուրադ Ջանիբեկյանին, իսկ թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար «Արտավազդ» մրցանակի արժանացան` Վիլեն Գալստյանը, Դերենիկ Մարտիրոսյանը, Հայկազ Երանոսյանը եւ Սերգեյ Առաքելյանը:

ՀԹԳՄ նախագահության եւ քարտուղարության կողմից «Արտավազդի» արժանացան Գագիկ Կարպետյանը` Հայաստանի թատերաբեմերում 50-ից ավելի պարային բեմադրությունների համար, Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը` մայր հայրենիքի միջեւ ստեղծագործական կապերի ամրապնդման, հայապահպանության գործում ունեցած վաստակի ու ձեռքբերումների համար, Գյումրու Վ.Աճեմյանի դրամատիկական թատրոնի հետ համատեղ Գ.Սունդուկյանի «Այ քեզ Խաթաբալա» ներկայացման համար: Մրցանակի արժանացան նաեւ «Մոսկվայի» տան կրթական եւ մշակութային կենտրոնի տնօրեն Արմինե Թութունջյանը` «Ամիսը գյուղում» ներկայացման համար, Աբովյանի դրամատիկ թատրոնը եւ «Էպսիդոն» թատերախումբը, որը գործում է ընդամենը 1 տարի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 29-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ