RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#046, 2013-03-27 > #047, 2013-03-28 > #048, 2013-03-29 > #049, 2013-03-30 > #050, 2013-04-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 29-03-2013



ԳՅՈՒՄՐԻ

Տեղադրվել է` 2013-03-28 23:35:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1033, Տպվել է` 66, Ուղարկվել է էլ.փոստով` 47

ՏՆԱԿԱԲՆԱԿՆԵՐԻՆ ԱՋԱԿՑԵԼ ԵՆ ՎԱՌԵԼԱՓԱՅՏՈՎ

Գ. Մ.

Շիրակում, Գյումրիում ձմեռները խիստ են ու երկարատեւ: Մարտ ամիսն ավարտվում է, բայց այստեղ դեռ առանց ջեռուցման, առանց բնակարանը տաքացնելու յոլա չես գնա: Իսկ դա մեր օրերում լուրջ խնդիր է շատ ու շատ ընտանիքների, առավել եւս` թիթեղյա տնակների ու այլ ժամանակավոր կացարանների սոցիալապես անապահով բնակիչների համար:

Գյումրու «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունն օրեր առաջ է ավարտել քաղաքի տնակային ավաններում ու կիսախարխուլ շենք-շինություններում բնակվող առավել անապահով ընտանիքներին լոսանջելեսյան մի հեռուստամարաթոնի ժամանակ ամերիկահայ մեր հայրենակիցների հանգանակած միջոցներով գնված վառելափայտի տրամադրման բարեգործական ձեռնարկը: Բաժանված վառելիքը, որը կենտրոնի աշխատակիցներն իրենք են պարկերով հասցրել մինչեւ բնակիչների կացարանները, թեեւ վերջիններիս ձմռան ջեռուցման ամբողջ հոգսը չի հոգացել, այնուամենայնիվ որոշակի աջակցություն է եղել նրանց: Անցած ամիսների ընթացքում քաղաքի անօթեւան եւ առավել կարիքավոր շուրջ 200 ընտանիքների տրամադրվել է 1500 պարկ վառելափայտ, տասնյակ ընտանիքների էլ հատկացվել է էլեկտրական էներգիայի եւ գազի վարձավճարի գումար մեկ ամսվա համար:

«Շիրակ կենտրոնը» շարունակում է հանդես գալ տնակային ավաններում բնակվող, սոցիալապես առավել խոցելի ընտանիքներին աջակցության նաեւ մի շարք այլ ծրագրերով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 29-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ