RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-29 13:32:04Այն մարդիկ, ովքեր հույս ունեն, որ այս մարդասպան վիժվածքը զբաղվելու է մեր տղաների ճակատագրով, ուշադիր կարդացեք այս փաստաթուղթը. Մ. Մինասյան
2020-11-29 13:01:33Որոշել էիր, որ իբրև եթե անխուսափելի է, ապա կարելի է ձրի վերցվելիքը մի քանի միլիարդով վաճառել թշնամուն
2020-11-29 12:58:08Սա եթե արդեն արված լիներ, զինվորների ծնողներն էլ կառավարության առջև բողոքի ակցիա չէին անի
2020-11-29 12:40:35Շատ հետաքրքիր փաստ, որ շատ քչերը նկատեցին
2020-11-28 22:33:07Սամվել Ալեքսանյանը ֆեյքրի ֆաբրիկայի համակարգիչները տեղափոխել է
#046, 2013-03-27 > #047, 2013-03-28 > #048, 2013-03-29 > #049, 2013-03-30 > #050, 2013-04-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 29-03-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-03-28 23:35:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1253, Տպվել է` 66, Ուղարկվել է էլ.փոստով` 48

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»-ՀՅԴ ՓՈԽՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

Մ. Խ.

«Ժառանգության» եւ ՀՅԴ միջեւ փոխադարձ պարզաբանումների շարք է սկսվել: ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը մեկ օր առաջ բացել էր բանակցությունների վերաբերյալ փակագծերը, նշելով, որ Երեւանի ավագանու ընտրությունները համարելով քաղաքական իրողություն, անգամ եռակողմ` ՀՅԴ-ԲՀԿ-«Ժառանգություն» խորհրդակցություններ էին սկսել միասնական ցուցակ ձեւավորելու առումով: Եռաչափ բանակցությունների ժամանակ ՀՅԴ-ն նախընտրելի է համարել, որ Վարդան Օսկանյանը գլխավորի ցուցակը, դրան էլ համաձայն չի եղել «Ժառանգությունը»: Ի վերջո, երբ բանակցել են արդեն «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն, ՀՅԴ-ի առաջարկն այն է եղել, որ ցուցակը գլխավորի Րաֆֆի Հովհաննիսյանը, քանի որ քաղաքական իրադարձությանը քաղաքական կուսակցությունների ղեկավարների մակարդակով պետք է մասնակցել: Վերջինս հրաժարվել է դրանից` առաջարկելով, որ ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանը գլխավորի ցուցակը, ՀՅԴ-ն առաջարկել է քաղաքական դեմք Արմեն Ռուստամյանին, ասվել է, որ ոչ ոք ՀՅԴ-ին չի կարող թելադրել, թե ով պետք է դաշնակցականներից լինի ցուցակում: Րաֆֆին ասել է, թե Արմեն Մարտիրոսյանն է գլխավորելու միասնական ցուցակը: Այս կարգի անհամաձայնություններից կողմերը որոշել են առանձին գնալ ընտրությունների:

Երեկ Ազատության հրապարակում այս հարցին հարկ համարեցին անդրադառնալ ե՛ւ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ` առավոտվա ասուլիսում, ե՛ւ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ` երեկոյան: Ա. Մարտիրոսյանն էլ նշել էր, թե ԲՀԿ-ի հետ միասնական ցուցակով գնալը չի ստացվել, քանի որ այդ կուսակցությունն առաջարկում էր Վարդան Օսկանյանին որպես ցուցակը գլխավորողի, բացի դրանից` իրենք ինչ-որ մեկի առանցքի շուրջը պտտվելու խնդիր չունեին, քանի որ Րաֆֆու հաղթանակով ժողովրդի հետ են առանցք կազմել: Ու մերժել են: Իսկ ՀՅԴ-ի հետ բանակցությունները նույնպես ձախողվել են, քանի որ նրանց համար առաջնային է եղել առաջնորդների խնդիրը, ու որ` անպայման Րաֆֆի Հովհաննիսյանը գլխավորի ցուցակը, եթե ոչ` Արմեն Ռուստամյանը, եւ «Ժառանգության» հակաառաջարկը` Լիլիթ Գալստյանի կողմից ցուցակը գլխավորելու վերաբերյալ, մերժվել է:

Երեկ երեկոյան Ազատության հրապարակում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը եւս բանակցությունների խնդրին անդրադարձավ` նշելով, որ երբ իմացել են, թե իրենց ցուցակն այլ կուսակցությունից է մարդ գլխավորելու, իրենք շոկ են ապրել: Բայց եւ դա Ռ. Հակոբյանը համարեց նշան, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ամբիցիա չունի, ու պետք չէ այդքանից հետո մեղադրել Ր. Հովհաննիսյանին, որ նա չի նպաստել միասնական ցուցակի կազմավորմանը: Նա ոչինչ ողբերգական չտեսավ այն բանի մեջ, որ ընդդիմադիր կուսակցությունները առանձին են գնում ընտրությունների, առավել կարեւոր համարելով ընտրությունների ընթացքի միասնական վերահսկումը: Եթե տեր կանգնեն քվեներին` հնարավոր է նաեւ մեծամասնություն կազմել, համոզված էր նա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 29-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ