RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-29 13:32:04Այն մարդիկ, ովքեր հույս ունեն, որ այս մարդասպան վիժվածքը զբաղվելու է մեր տղաների ճակատագրով, ուշադիր կարդացեք այս փաստաթուղթը. Մ. Մինասյան
2020-11-29 13:01:33Որոշել էիր, որ իբրև եթե անխուսափելի է, ապա կարելի է ձրի վերցվելիքը մի քանի միլիարդով վաճառել թշնամուն
2020-11-29 12:58:08Սա եթե արդեն արված լիներ, զինվորների ծնողներն էլ կառավարության առջև բողոքի ակցիա չէին անի
2020-11-29 12:40:35Շատ հետաքրքիր փաստ, որ շատ քչերը նկատեցին
2020-11-28 22:33:07Սամվել Ալեքսանյանը ֆեյքրի ֆաբրիկայի համակարգիչները տեղափոխել է
#046, 2013-03-27 > #047, 2013-03-28 > #048, 2013-03-29 > #049, 2013-03-30 > #050, 2013-04-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 29-03-2013



ՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏ

Տեղադրվել է` 2013-03-28 23:35:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1947, Տպվել է` 98, Ուղարկվել է էլ.փոստով` 82

ՆՈՐ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐ ԵՎ ԱՆՓՈՓՈԽ ՈՒՂԵՎԱՐՁ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Ա. Մ.

Երեկ Երեւանի Հանրապետության հրապարակից 52 նոր ավտոբուսներ դուրս եկան երթուղիներ: Դրանց մեծ մասը հարավկորեկան «Հյունդայի» ընկերության արտադրության ավտոբուսներն էին, կային նաեւ ռուսաստանյան 10 նոր ՊԱԶ-եր: Նոր ավտոբուսները երեկվանից երթեւեկելու էին 44, 27, 46, 47, 57 համարներով: Նոր ավտոբուսների հնարավորություններին եւ ուղեւորների համար ստեղծված պայմաններին ծանոթանալու նպատակով Հանրապետության հրապարակ այցելեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, 2012-ի սկզբից մինչ օրս Երեւան է ներկրվել 350 ավտոբուս, որից 90-ըՙ մասնավոր ընկերությունների կողմից, 2013-ի առաջին եռամսյակում:

«Նախ իմ գոհունակությունն եմ հայտնում մասնավոր ընկերություններին` տրանսպորտի ոլորտի բարեփոխումներին աջակցելու եւ միկրոավտոբուսների փոխարեն նոր ավտոբուսներ ներկրելու համար: Նաեւ նշեմ, որ մենք շարունակելու ենք մասնավորի հետ բանակցությունները, որպեսզի քաղաքային երթուղիները համալրենք անհրաժեշտ եւս 200-300 ավտոբուսներով` առկա պահանջարկը լիարժեք բավարարելու համար: Իսկ արդեն այս տարեվերջին, ընդհանուր առմամբ, մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիներում կշահագործվի շուրջ 760 ավտոբուս», նշել է քաղաքապետը:

Տարոն Մարգարյանն անդրադարձել է նաեւ տրանսպորտի սակագնի բարձրացման մասին շրջանառվող խոսակցություններին. «Մենք պաշտոնապես հայտարարել ենք, որ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի ուղեվարձի փոփոխության հարց չի քննարկվել եւ առաջիկայում էլ նման բան չի նախատեսվում: Մեր համաքաղաքացիները կարող են անհոգ լինել, ուղեվարձը մնալու է անփոփոխ»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 29-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ