RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-25 21:43:50Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցներ են մտել հայկական գյուղեր(տեսանյութ)
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
2020-11-24 14:39:19ԱՄՆ դեսպանատունը մերժել է մուտքի արտոնագիր տալ պաշտոնյաներին. Փաստ
2020-11-23 17:06:41«Իմ քայլի» պատգամավորները հրատապ կերպով վիզաների հարց են լուծում․ Mediaport
#046, 2013-03-27 > #047, 2013-03-28 > #048, 2013-03-29 > #049, 2013-03-30 > #050, 2013-04-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 29-03-2013



Տեղադրվել է` 2013-03-28 23:35:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1198, Տպվել է` 70, Ուղարկվել է էլ.փոստով` 58

ԴԱՏԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐ ԲԵՐԵԶՈՎՍԿՈՒ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Պ. Ք.

Անգլիայի Վինձոր քաղաքում մարտի 28-ին նախնական լսումներ են սկսվել ռուսաստանցի գործարար Բորիս Բերեզովսկու մահվան փաստի առնչությամբ: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ դրանք անցկացվում են աշխարհի առաջատար լրատվամիջոցների լրագրողների ներկայությամբ:

Ներկայիս լսումները կոչվում են կորոներայինՙ կորոներ կոչվող դատական պաշտոնատար անձի անունով, որը պարզում է մահվան հանգամանքները եւ իր դատավճիռն է կայացնում դրա պատճառների առնչությամբ: Եթե կորոներային քննությունը եզրակացնում է, որ մահը բռնի բնույթ է կրում, ապա գործը փոխանցվում է քրեական դատարանին:

Առայժմ հայտնի է, որ Լոնդոնից ոչ հեռու գտնվող եւ Բերեզովսկու նախկին կնոջը պատկանող առանձնատան լոգասենյակում Բերեզովսկու մարմինը գտել ենՙ վզին հանգույց արված ինչ-որ գործվածքի պատառիկով: Մյուս պատառիկն ամրացված է եղել լոգարանի ձողին, որից սովորաբար պլաստիկե վարագույր են կախում: Այս ամենը պատմել է մարտի 23-ինՙ մահվան օրը, առաջինը լոգարան մտած ոստիկանության սպան:

Դիահերձումից հետո հայտնի է դարձել, որ Բերեզովսկու կողերից մեկը կոտրված է: Ըստ որում, մարմնի վրա որեւէ կապտուկ չի հայտնաբերվել: Այդ մասին մարտի 28-ին հաղորդել է «Գարդիան» թերթը, վկայակոչելով հանգուցյալի ընտանիքին:

Մահվան հիմնական վարկածը մնում է ինքնասպանությունը: Նախնական տվյալների համաձայնՙ մահվան պատճառը վերջնականապես պարզելու համար կպահանջվի առնվազն 6 շաբաթ, այնպես որ հուղարկավորությունը տեղի կունենա մայիսին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 29-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ