RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-25 21:43:50Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցներ են մտել հայկական գյուղեր(տեսանյութ)
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
2020-11-24 14:39:19ԱՄՆ դեսպանատունը մերժել է մուտքի արտոնագիր տալ պաշտոնյաներին. Փաստ
2020-11-23 17:06:41«Իմ քայլի» պատգամավորները հրատապ կերպով վիզաների հարց են լուծում․ Mediaport
#046, 2013-03-27 > #047, 2013-03-28 > #048, 2013-03-29 > #049, 2013-03-30 > #050, 2013-04-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 29-03-2013



Տեղադրվել է` 2013-03-28 23:35:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1251, Տպվել է` 58, Ուղարկվել է էլ.փոստով` 46

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻՑ` ԲԱՇԱՐ ԱՍԱԴԻ՞Ն

Haqqin.az-ը, հղում անելով բրիտանական The Sunday Telegraph-ին, գրում է, որ արեւմտյան քաղաքական շրջանակներում կասկածում են, որ Ադրբեջանը «օգնություն է ցուցաբերել սիրիական ռեժիմին»: Բրիտանական թերթի տեղեկության աղբյուրը սիրիական ռազմաօդային ուժերի մի օդաչու է, որ հայտնել է, թե «անցյալ տարվա ամռանը Ադրբեջանի օդային տարածքով Ռուսաստանից Սիրիա են հասցվել տոննաներով զենք եւ փող»: Օդաչուի խոսքերով, ինքը ԻԼ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռով Ռուսաստան է թռել է Սիրիա-Իրաք-Իրան-Ադրբեջան-Ռուսաստան երթուղով, «տոննաներով զենք եւ եվրոներ ու դոլարներ բարձել եւ վերադարձել»:

Տեղեկատվությունը խիստ անհանգստության է մատնել արտաքին քաղաքական հարցերով նախկին պետխորհրդական Վաֆա Գուլուզադեին: «Եթե սիրիական օդանավը Բաքվում վայրէջք է կատարել, լիցքավորվել, ապա ադրբեջանական իշխանությունների մեղքը մեծ է, իսկ եթե ընդամենը անցել է Ադրբեջանի օդային տարածքով, ապա դա բոլորովին այլ է. քանի որ երթուղիները նախապաես համաձայնեցված են, եւ ադրբեջանական կողմը չէր կարող իմանալ, թե ինչ բեռ կա օդանավի մեջ»,- ասել է Գուլուզադեն:

Նրա կարծիքով, եթե արեւմտյան հատուկ ծառայությունները նման տեղեկության տիրապետել են, ապա պետք է դիմեին ադրբեջանական կողմին եւ առաջարկեին «օդանավը հարկադիր վայրէջքի տանել եւ ստուգել բեռները»: Գուլուզադեն հիշեցրել է հարավսլավական ճգնաժամի օրերից դեպք, երբ իրեն զանգել է մաքսային ծառայության պետն ու տեղեկացրել, որ «ստուգել են ինքնաթիռ, որտեղ Միլոշեւչի համար երկու կործանիչ կա», իսկ ինքը զանգել է Հեյդար Ալիեւին, վերջինս էլ կարգադրել է թույլ չտալ, որ այդ օդանավը Հարավսլավիա թռչի, եւ այդ «ձեւով փրկել է Ադրբեջանի իմիջը»:

Գուլուզադեն կարծում է, որ «արեւմտյան գործընկերները կարող են Ադրբեջանին ճիշտ չհասկանալ, եթե բրիտանական թերթի տեղեկությունները համապատասխանում են իրականությանը»: Խնդիրն այն է, որ Սիրիայում այսօր բազմաթիվ ադրբեջանցիներ կան, որ կռվում են ընդդիմության շարքերում` Բաշար Ասադի դեմ: Իր ընդհանուր տրամադրվածությամբ Ադրբեջանի իշխող վարչախումբն էլ, կարծես, հակված է Ասադի դեմ գործելուն: Այս համապատկերում բրիտանական մամուլի տարածած տեղեկատվությունը կարծես չի տեղավորվում:

Այդ դեպքում որտեղի՞ց է արտահոսքը եւ, ամենակարեւորը, ի՞նչ է ակնարկում արեւմտյան մամուլը: Միգուցե այն, որ Իլհամ Ալիեւը սիրիական ճգնաժամում դատապարտված է սատարելու Բաշար Ասադին, քանի որ վերջինիս անկմամբ, փաստորեն, ի՞նքն է մնում Մեծ Մերձավոր Արեւելքի միակ բռնապետը: Բացառված չէ: Հատկապես ուշագրավ է, որ Իլհամ Ալիեւի կողմից Ասադին գաղտնի աջակցելու մասին գրվում է Ադրբեջանի համար նախընտրական տարում, երբ, ինչպես որոշ փորձագետներ են կարծում, «ադրբեջանական հասարակությունն արթնանում է տեւական թմբիրից»: Եվ դա շատ թափանցիկ սպառնալի՞ք է Ադրբեջանի իշխող վարչախմբին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 29-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ