RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-25 21:43:50Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցներ են մտել հայկական գյուղեր(տեսանյութ)
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
2020-11-24 14:39:19ԱՄՆ դեսպանատունը մերժել է մուտքի արտոնագիր տալ պաշտոնյաներին. Փաստ
2020-11-23 17:06:41«Իմ քայլի» պատգամավորները հրատապ կերպով վիզաների հարց են լուծում․ Mediaport
#046, 2013-03-27 > #047, 2013-03-28 > #048, 2013-03-29 > #049, 2013-03-30 > #050, 2013-04-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 29-03-2013



Տեղադրվել է` 2013-03-28 23:35:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1852, Տպվել է` 99, Ուղարկվել է էլ.փոստով` 83

ԲԱԹՈՒՄՈՒՄ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԵՎ ԲԱԺԱՆՎԵՑԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ, ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ

Վ. Ա.

Երեկ Բաթումի «Շերատոն» հյուրանոցում այնուամենայնիվ կայացել է Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Այն, սակայն, ներառյալ կարճատեւ մամուլի ասուլիսը, տեւել է ոչ ավելի, քան մեկ ժամ: Հանդիպման արդյունքներով որեւէ էական փաստաթուղթ չի ստորագրվել, ի տարբերություն նախորդ տարվա, երբ կողմերն ընդունել էին Տրապիզոնի հռչակագիրը: Այս անգամ նրանք բավարարվել են միջգերատեսչական շփումների մասին արձանագրությամբ, որով նշվում է մինչեւ 2015 թ. անելիքների շրջանակը:

Դատելով ադրբեջանական մամուլի տարածած տեղեկությունից, Էլմար Մամեդյարովը Վրաստանի եւ Թուրքիայի իր պաշտոնակիցներին «միացել է ավելի ուշ»` օրվա երկրորդ կեսին: Մինչ այդ Դավութօղլուն եւ Փանջիկիձեն ունեցել են առանձին հանդիպում, որն, ըստ երեւույթին, անցել է լարված մթնոլորտում: Թուրքիայի արտաքին գործերի նախարարը լրատվամիջոցների հետ հանդիպմանը ստիպված է եղել խոստովանել, որ քննարկվել է նաեւ Թուրքիայից Աբխազիա «վերջերս հաճախակի դարձած նավագնացության հետ կապված հարցը»:

Ինչպես հայտնի է, Վրաստանի սահմանապահ ուժերն անցյալ շաբաթ կալանել եւ Փոթի էին տարել թուրքական դրոշով մի բեռնանավ, որը Աբխազիայից նավարկում էր դեպի թուրքական Տրապիզոն նավահանգիստ: Նավի անձնակազմի անդամներից չորսը Ադրբեջանի քաղաքացիներ են: Վրաստանը նավի անձնակազմի անդամներին մեղադրում է «Օկուպացված տարածքների մասին» օրենքը խախտելու մեջ: Որոշ աղբյուրներ հայտնել էին, որ վրացական կողմը «կարող է բռնագրավել թուրքական նավը»:

Թե ինչ ընթացք են ունեցել այդ խնդրով բանակցությունները, կարելի է գուշակել Բաթումում Դավութօղլուի հայտարարությունից, որ «Թուրքիան հարգել եւ հարգում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը»: Հնարավոր է, բանակցությունների ժամանակ Դավութօղլուն պարզապես վրացական կողմից ներողություն է խնդրել: Այդ է վկայում հանգամանքը, որ նա չի փորձել կատարվածը լղոզել «Աբխազիայի հետ թուրքական մասնավոր ընկերությունների տնտեսական կապերի» մասին հայտարարությամբ:

Այդուհանդերձ, Դավութօղլուն նույնիսկ չափազանց անհարմար վիճակում է «իր բարձրության վրա գտնվել»: Նա ասել է, որ Թուրքիայում «բազմահազար աբխազներ են ապրում եւ ցանկալի է, որ այդ հարցը (Աբխազիայի) խաղաղ կարգավորվի»: Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվել, որ Թուրքիան «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» ճանաչման դիմաց «կարող է աջակցել, որպեսզի էթնիկ աբխազները վերադառնան իրենց պատմական հայրենիք»: Ամենայն հավանականությամբ, իր երկրում բնակվող աբխազների մասին ակնարկը Դավութօղլուն արել է այն իմաստով, որ աբխազական խնդրի կարգավորման մեջ կարող է դերակատարություն ունենալ:

Իր հերթին Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը Բաթումի ոչ հաջող հանդիպումը «փրկելու» նպատակով դա համարել է «Հայաստանին ուղղված հստակ ազդակ» եւ կրկնել, որ «կառուցողական լինելու դեպքում Հայաստանը կարող է միանալ տարածաշրջանային ծրագրերին», ինչից կարելի է հստալ եզրակացնել, որ եռակողմ հանդիպման ընթացքում նա փորձել է վրաց-ադրբեջանական հարաբերությունների հեռանկարը պայմանավորել Հայաստանի «տարածաշրջանային մեկուսացմանը» Վրաստանի մասնակցությամբ:

Ըստ մամուլի, կողմերը պայմանավորվել են նույն ձեւաչափով «հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանում, ամենայն հավանականությամբ` ընթացիկ տարվա երկրորդ կեսին»: Հանգամանքը, որ հաջորդ հանդիպման կոնկրետ վայր եւ ժամանակ պայմանավորված չէ, լրացուցիչ հիմք է տալիս ասելու, որ Բաթումում Դավութօղլուն, Փանջիկիձեն եւ Մամեդյարովը հանդիպել եւ առանց որեւէ հայտարարի գալու բաժանվել են:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 29-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ