RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-29 22:10:08Ստեփանակերտում սպասում են հայկական բանակի փառահեղ հաղթանակին
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
2020-09-25 21:44:02Պատժել ցանկացած լկտի դրսևորում թշնամու կողմից… (տեսանյութ)
2020-09-25 20:53:27Բաքուն Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. ԱՀ նախագահ Հարությունյան
2020-09-25 20:00:50«Շատ արագ են կատարում». Ծառուկյանի կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
#045, 2013-03-26 > #046, 2013-03-27 > #047, 2013-03-28 > #048, 2013-03-29 > #049, 2013-03-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 28-03-2013



Տեղադրվել է` 2013-03-28 22:23:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 2093, Տպվել է` 119, Ուղարկվել է էլ.փոստով` 104

ԱՆՎՃԱՐ Orange WiFi ԻՆՏԵՐՆԵՏ ԵՐԵՎԱՆԻ ԵՎՍ ԵՐԿՈՒ ԲՈՒՀՈՒՄ

Երեկ տեղի ունեցավ Orange WiFi «անկյունների» պաշտոնական բացումը Հայաստանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանում եւ Հայաստանի պետական կոնսերվատորիայում: Համալսարաններում անվճար WiFi-ով զինված անկյունների ստեղծման ծրագիրը մեկնարկել է դեռ 2011թ., նախատեսվում է 2013 թ. ընթացքում նման անկյունների թիվը հասցնել 13-ի, որոնցից 9 Երեւանի եւ 4-ըՙ մարզային համալսարաններում: Շուտով Գեղարվեստի պետական ակադեմիայի, Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի եւ Գավառի պետական համալսարանի ուսանողներն ու դասախոսները նույնպես կկարողանան օգտվել իրենց բուհի ամենամարդաշատ վայրում տեղադրված անվճար Orange WiFi ինտերնետից:

«Ինտերնետն արդեն մեր առօրյա կյանքի, ինչպես նաեւ ուսումնական գործընթացների անբաժան բաղկացուցիչն է: Այն այսօր աշխարհի համալսարաններում նույնքան կարեւոր եւ պարտադիր է, ինչքան գրադարանը: Վստահ եմ, որ այս WiFi անկյունները կփոխեն ուսանողների ամենօրյա ուսումնական կյանքը եւ կհեշտացնեն նրանց գործը», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Հայաստանի համալսարանների հետ Orange-ի համագործակցությունը միայն WiFi անկյունների ստեղծումն ու անվճար ինտերնետի տրամադրումը չի ընդգրկում: Համալսարանների մեծ մասի հետ Orange-ը նաեւ համագործակցում է այլ ոլորտներում, ինչպես ուսանողական կրթաթոշակների հատկացում, մասնագիտական պրակտիկայի կազմակերպում Orange-ում, ինչպես նաեւ ընկերության աշխատակիցների կողմից մասնագիտական եւ վերապատրաստման դասընթացներ ուսանողների համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 28-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ