RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


2019 թ. հոկտեմբերին ToTo-ն ՝՝Ազգ՝՝ շաբաթաթերթում առաջարկել էր 10 միլիոն ծառ տնկելու փոխարեն, տնկել մեկը, բայց շատ հզոր:

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#044, 2013-03-23 > #045, 2013-03-26 > #046, 2013-03-27 > #047, 2013-03-28 > #048, 2013-03-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 27-03-2013



Տեղադրվել է` 2013-03-27 00:12:58 (GMT +04:00)


Ընթերցված է` 1295, Տպվել է` 83, Ուղարկվել է էլ.փոստով` 54

ՀԱՅ ՍԱՄԲԻՍՏՆԵՐԻ ՀԱՐՈՒՍՏ ԱՎԱՐԸ

Մոսկվայում անցկացված Ա. Խառլամպիեւի հուշամրցաշարում, որը նաեւ սամբոյի աշխարհի գավաթի փուլերից մեկն է, հաջող հանդես եկավ 74 կգ քաշային Մավրիկ Նասիբյանը: Հայ սամբիստը հաղթելով բոլոր մրցակիցներին, մարտական սամբոյի մրցաշարում մտավ եզրափակիչ: Վճռորոշ գոտեմարտում Նասիբյանը պարտվեց ռուսաստանցի Զաուր Ազիզովին ու դարձավ արծաթե մեդալակիր:

Տարբեր հավաքականների կազմերում 4 հայ սամբիստներ մեդալներ նվաճեցին: Սպորտային սամբոյի մրցաշարում Բելառուսը ներկայացնող Վահե Թութխալյանը (68 կգ) դարձավ արծաթե մեդալակիր: Իսկ ռուսաստանցի Էդուարդ Կուրղինյանը (100 կգ) բրոնզե մեդալ նվաճեց մինչեւ 100 կգ քաշայինների պայքարում: Մարտական սամբոյի մրցաշարում էլ հիանալի հանդես եկավ ռուսաստանցի Արամ Խամայանըՙ ճանաչվելով ուժեղագույնը: Արսեն Խանջյանն էլ հաղթող դարձավ մինչեւ 90 կգ քաշայինների սպորտային սամբոյի մրցաշարում:

Կանանց մրցապայքարում մինչեւ 48 կգ քաշային կարգում ոսկե մեդալ նվաճեց Ռուսաստանը ներկայացրած Շողիկ Ծատուրյանը, իսկ նրա հայրենակցուհի Գայանե Հարությունյանը 2-րդն էր: Մինչեւ 56 կգ քաշայինների մրցավեճում էլ սպորտային սամբոյի մրցաշարում ուժեղագույնը ռուսաստանցի Սուսաննա Միրզոյանն էր: Իսկ մինչեւ 72 կգ քաշային կարգում ռուսաստանցի Գալինա Համբարձումյանն արժանացավ բրոնզե մեդալի:

Մրցումների ժամանակ տեղի ունեցավ 2012-ի աշխարհի գավաթի խաղարկության արդյունքների ամփոփումն ու մրցանակակիրների պարգեւատրումը: Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մարզադպրոցի Արցախի մասնաճյուղի սան Աշոտ Դանիելյանը գրավեց 2-րդ տեղն ու արժանացավ արծաթե մեդալի, դիպլոմի ու դրամական պարգեւի: Նա հաղթողին զիջեց ընդամենը մեկ միավոր: Ընդ որում հայ սամբիստը աշխարհի գավաթի փուլերից 2-ին չէր մասնակցել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 27-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ