RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#044, 2013-03-23 > #045, 2013-03-26 > #046, 2013-03-27 > #047, 2013-03-28 > #048, 2013-03-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 27-03-2013



Տեղադրվել է` 2013-03-27 00:12:58 (GMT +04:00)


Ընթերցված է` 1555, Տպվել է` 91, Ուղարկվել է էլ.փոստով` 74

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՅԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԵԿՈ ՖՐԻԲՈՒՐԳԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Մարտի 16-23-ը տեղի ունեցած Ֆրիբուրգի 27-րդ միջազգային կինոփառատոնի (27 Festival International de Films de Fribourg) շրջանակներում կազմակերպվեց հայկական կինոնկարների ցուցադրման երեկո, որին պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցեց Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շարլ Ազնավուրը: Փառատոնի շրջանակներում մարտի 21-ին ցուցադրվեցին Ատոմ Էգոյանի «Արարատ», Սերգեյ Փարաջանովի «Սայաթ-Նովա» եւ Օքսանա Միրզոյանի «140 դրամ» կինոնկարները:

Կինոցուցադրմանը հաջորդեց «Սփյուռք. Ատոմ Էգոյանը եւ Հայաստանը» խորագրով Հայաստանին նվիրված քննարկումները, որոնց մասնակցեցին դեսպան Շարլ Ազնավուրը, Ժնեւի համալսարանի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վալենտինա Կալզոլարի Բուվյեն, կինոռեժիսոր Օքսանա Միրզոյանը, կինոպրոդյուսեր Բրադեն Քինգը եւ Հարվարդի համալսարանի հայագիտության պրոֆեսոր Ջեյմս Ռասելը:

Քննարկումների ընթացքում, որոնց ներկա էր մոտ 250 հոգի, դեսպան Ազնավուրը ներկայացրեց Հայաստանը, հայ ժողովրդին, հայկական մշակույթը, հայոց պատմությունը: Իր ելույթում նա կարեւորեց մշակույթի եւ, մասնավորապես, կինոյի դերը Հայոց ցեղասպանության ճանաչմանը նպաստելու գործում:

Կինոփառատոնի ընթացքում հայկական ֆիլմերի ցուցադրությունը եւ դրան դեսպան Ազնավուրի մասնակցությունը լայնորեն լուսաբանվեցին շվեյցարական մամուլում եւ հեռուստատեսությամբ:

Տեղեկանք: Ֆրիբուրգի կինոփառատոնը հանրաճանաչ մշակութային միջոցառում է, որի նպատակներից մեկն է աշխարհի տարբեր մշակույթների ներկայացումը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 27-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ