RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


2019 թ. հոկտեմբերին ToTo-ն ՝՝Ազգ՝՝ շաբաթաթերթում առաջարկել էր 10 միլիոն ծառ տնկելու փոխարեն, տնկել մեկը, բայց շատ հզոր:

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#044, 2013-03-23 > #045, 2013-03-26 > #046, 2013-03-27 > #047, 2013-03-28 > #048, 2013-03-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 27-03-2013



ՍԵՐԲԻԱ

Տեղադրվել է` 2013-03-27 00:12:58 (GMT +04:00)


Ընթերցված է` 1748, Տպվել է` 81, Ուղարկվել է էլ.փոստով` 79

ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԲԵԼԳՐԱԴՈՒՄ

Մարտի 21-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի ունեցավ հայտնի լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի լուսանկարների ցուցահանդեսի հանդիսավոր բացումը: Ցուցադրության կազմակերպիչներն են Սերբիայում ՀՀ պատվավոր հյուպատոսությունը եւ Սերբիայի հայկական միությունը` Աթենքում ՀՀ դեսպանության աջակցությամբ:

Բելգրադի «Ռուսական տան» մեծ դահլիճում անցկացվող հայկական ճարտարապետությանը նվիրված ցուցահանդեսը կրում է «Հայաստան` բիբլիական երկիր Արարատի ներքո» խորագիրը:

Բազմամարդ հանդիսությանը ներկա էին երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, Սերբիայի արտաքին գործերի նախարարության, մշակութային ու հասարակական կազմակերպությունների, գիտության, մշակույթի եւ արվեստի, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ, գործարարներ ու լրագրողներ:

Ողջույնի խոսքով հանդես եկան Սերբիայի հայկական միության նախագահ Սամվել Այվազյանը եւ «Ռուսական տան» տնօրեն Միխայիլ Դենիսովը: ՀՀ պատվավոր հյուպատոս Պրեդրագ Տոմիչը ընթերցեց ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանի ուղերձը: Ելույթով ներկաներին դիմեց հեղինակը` Զավեն Սարգսյանը: Բանաստեղծուհի Լյուբիցա Միլետիչն ընթերցեց Հայաստանին նվիրված բանաստեղծություններ:

Միջոցառումը լայն արձագանք գտավ սերբական ԶԼՄ-ներում: Կենտրոնական «ՌՏՍ», ինչպես նաեւ «Ստուդիո-Բ» եւ «Փինք» հեռուստաալիքները ցուցադրեցին տեսանյութեր բացման արարողության վերաբերյալ` Հայաստանի, հեղինակի ու լուսանկարների մասին մանրամասներով: Ցուցահանդեսին անդրադարձավ նաեւ Սերբիայի տպագիր մամուլը, մասնավորապես` երկրի առաջատար թերթերից «Պոլիտիկա» օրաթերթը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 27-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ